Միայն ՀՅԴ-ն է ընտրությունների գնում ղեկավար կազմով

ռօստ«Իշխանություններն ամեն ինչ արելցին, որ նսեմացնեն այս ընտրությունների նշանակությունը` ասելով, որ գյուղը գյուղապետ է ընտրում, քաղաքը քաղաքապետ է ընտրում, դրանից ավել բան մի ակնկալեք այս ընտրություններից` շատ-շատ ասֆալտապատման, աղբահանման, կենցաղյաին հարցերով վերջանա, եւ դրանով բնականաբար հետաքրքրությունը նսեմացնեն այս ընտրության»,- Արաբկիրի բնակիչներին այսօր ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ ժողովուրդն իսկապես համատարած ծարավ է զգում փոփոխությունների, որը չեղավ իրականացնել նախագահական ընտրություններով, բայց ՀՅԴ-ն գալիս է ժողովրդին ասելու, որ գանգատվելու կարիք չկա` եթե չեն ուզում եւս 5 տարի սպասել` իշխանություների լծի տակ, դժգոհելով, եւ մի մասն էլ չդիմանա ու լքի երկիրը, գնա, ապա Երեւանի ավագանու ընտրությունները լավագույն առիթն են, առանց ցնցումների, անվտանգ, առանց արյունահեղության, փոփոխությունների համար:

«Փոփոխությունների մեր նպատակը, ընդդիմության եւ Դաշնակցության, հատկապես, ընդհանուր առմամբ այն էր, որ մենք հաստատենք ժողովրդի իշխանությունը երկրում, վերադարձնենք ժողովրդին իր իշխանությունը եւ երեւանցիցներին Երեւանում վերադարձնենք իշխանությունը, մնացյալ հայաստանցիներին էլ Հայաստանում վերադարձնենք իշխանությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը, պարզաբանելով, որ այս տրամաբանությունն իսկապես այդպես է, ու երբ սկսվում է բացահայտվել, իշխանություններն անմիջապես ձեռ ու ոտ են ընկնում:

Եվ կեղծիքների այս մեխանիզմների աշխատացնելու, ամեն միջոց օգտագործելու երեւույթը, որպեսզի իրենց վերարտադրումը չխափանվի, այս ամենով հենց իրենք ապացուցում են, որ Երեւանի ավագանու ընտրությունների նշանակությունը շատ ավելի մեծ է, քան իրենք փորձում են ներկայացնել, պարզաբանեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

ՀՅԴ ցուցակը գլխավորողոը ասաց նաեւ, որ գոյություն ունի նախագահի աթոռ, կապ չունի, թե այդ աթոռին ով է նստած, քնաի որ մենք երեք նախագահներ ենք փոխել, բայց վիճակը չի փոխվել, եւ որի շուրջ գտնվողները միշտ արտոնյալ վիճակում են եղել Հայաստանում: Իսկ մնացածն, ովքեր այդ շրջանակից դուրս են, այս երկրի, այս պետության հոգածությունը, պաշտպանությունը չեն զգում: Եվ էական փոփոխություն տեղի կունենա, շեշտեց Ռուստամյանը, երբ Երեւանում տեղի ունենա իշխանափոխություն, քանի որ այստեղ կենտրոնացած է բնակչության մեկ երրորդը, երկրի ընդհանուր ռեսուրսների մոտ 70-80 տոկոսը եւ այլն:

«Այս վճռականությամբ ենք մենք այսօր մտել այս պայքարի մեջ: Ու դրա համար է, որ մեր թիմը, մեր ցանկը, միակն է, որ ղեկավարում ենք մենք` ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, փոխներկայացուցիչներ: Այսինքն` Հայաստանի գերագույն մարմնի ղեկավար կազմը: Այսինքն հետագա քայլերն էլ պետք է այնպես ղեկավարել, որ Երեւանը փոխելով Հայաստանը փոխվի: Նայեք մնացած բոլոր ցանկերին եւ կտեսնեք, որ այդ տրամաբանությամբ չի ձեւավորված»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

Նա խոսեց նաեւ նախընտրական շրջանում ընդդիմության միավորման, միասնական ցուցակով ընտրություններին գնալու անհրաժեշտության, այդ կորած շանսի եւ նոր` հետընտրական միավորում կազմելու անհրաժեշտության մասին, որպեսի հնարավոր լինի սկզբում Երեւանում, իսկ այնուհետեւ նաեւ ամբողջ հայաստանում հասնել իշխանափոխության:

Տպել Տպել