Եթե մահացածները կարող են քվեարկել, ինչու՞ թոշակ չստանան

Վահան-ասուլիս«Եթե մահացածները կարող են քվեարկել, ինչու՞ թոշակ չստանանա: Եթե այդ մարդկանց կարելի է օգտագործել, որ դուք մնաք իշխանութան գլուխ, ինչու չի կարելի նրանց օգտագործել այլ ուղղությամբ: Այդ պարագայում ինչ է արել Խաչիկյանը»,- Աժ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով նախօրեին վարչապետի այն հավաստիացումբներին, թե կառավարության բոլոր այն անդամները, ովքեր սխալվում են կամ անարդարույուններ են գործում` պատժվում են, օրինակ` Վազգեն Խաչիկյանը:

Անդրադառանալով կառավարության ծրագրին եւ տարբեր հիմնախնդիրներին, որոնց այդ համատեքստում անդրադարձ է եղել խորհրդարանում, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Անիմաստ է խոսել ծրագրից, խնդիրներից: Մենք քննարկում ենք մեր իշխանության որակը: Իսկ մեր իշխանությունը բացահայտ ասում է` ամեն ինչ անելու ենք իշխանության գլուխ մնալու համար: Շատ արագ առաջանում է հարց: Բայց չէ՞ որ իշխանության գլուխ մնալու համար դրական բաներ չեն գործածվում: Ուրիշ միջոցներ էլ կան, օրինակ` բռնությունը»:

«ՀՀԿ գաղափարախոս Գալուստ Սահակյանն իր ելույթներից մեկում ասաց, որ ձեզնից լավը չկա: Հավանաբար կառավարությունն այդ խոսքերը լուրջ է ընդունել: Դա Գրիգորիչական շուլուխ է եղել: Դուք ապացուցեք, որ դուք ամենավատը չեք: Որովհետեւ նախորդ բոլոր կառավարությունները, որ ժամանակին քննադատվել են, ձեր ֆոնին դառնում են ավելի մաքրված»,- հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:

Տպել Տպել