ՀՅԴ կուսակցական խորհրդակցություն` ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ

parkՄայիսի 19-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՅԴ կուսակցական խորհրդակցություն Ստեփանակերտի <<Պարկ Հոթել Արցախ>> հյուրանոցում:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՅԴ Արցախի ԿԿ-ն, ԼՂՀ Ազգային Ժողովի <<Դաշնակցություն>> խմբակցությունը, ՀՅԴ Արցախի շրջանային կառույցների կոմիտեները, ԼՂՀ-ում դաշնակցական պետական պաշտոնյաները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՅԴ Արցախի կառույցի կազմակերպական կյանքին , շրջանային կառույցների , Ազգային Ժողովի <<Դաշնակցություն>> խմբակցության գործունեության , ինչպես նաեւ ԼՂՀ քաղաքական, սոցիալ-տնտեսական կացության վերաբերյալ հարցեր:

Ելույթ են ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը:

Քննարկվել են կուսակցության ներկա ծրագրային դրույթները, առաջարկություններ հնչեցվել առաջիկա ծրագրերի վերաբերյալ:

Սեփ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տպել Տպել