Իշխանություները ունակ չեն իրականացնել հիմնարար բարեփոխումներ

Արծվիկ«Սա ծրագիր չէ, լավագույն դեպքում հռչակագիր է՝ մշուշոտ եւ անհեռանկարային կետերով: Թիրախային չէ եւ տարեկան կտրվածքով ցուցանիշներ չի ծրագրավորված, ինչը դարձնում է անվերահսկելի»,- խորհրդարանում այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով, նույն անվերահսկելիության արդյունքն է այն, որ կառավարությունը պատասխանատվություն չի կրել նախորդ ծրագրի չիրականցման համար:

«Եթե խոսում ենք պատասխաատու, հաշվետու, թափանցիկ իշխանության մասին, առաջն հերթին պետք է սրանից սկսել: Դեմ ենք քվեարկել ոչ միայն այս պատճառով, այլ այն, որ կան բացթողումներ»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հիմնավորելով, որ խոսք չկա ոչ միայն նոր ատոմակայանի, այլեւ ազգային փոխադրողի մասին, որը մեր անվտանգության կարեւոր բաղադրիչներից է: «Եթե այս ամենին գումարենք գյուղոլորտի ծանր վիճակն ու թանկացումները, որ շղթայական ռեալցիայի ազդեցությւոն կարող է ունենալ ժողվրդի կնսամակարդակի վրա, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխանություները ունակ չեն իրականացնել հիմնարար բարեփոխումներ երկրում»,- նշեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ իշխանության նպատակը ոչ թե բարեփոխումներն են, այլ՝ վերարտադրվելը, ինչը չեն էլ թաքցնում իրենց հրապարակային խոսքում:

«Մեր կառավությունը զիջումային քաղաքականություն է իրականացնում բոլոր ուղղություններով», ասաց ՀՅԴ ներկայացուցիչը: Նրա խոսքերով, ընդդիմությունը քննադատում էր հիմնավորված, մեծամասնությունն ու կառավարությունը պատասխանում են վիրավորանքով: «Ավելի է կարծրանում իշխանության անպատասխանատու վերաբերմունքը, ամեն ինչ հաղթողին սկզբունքը: Իշխանության պատկերացումները ավելի շատ ցինիզմի է նման, քան իրավիճակը պատկերացնելու»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ իշխանության քաղաքականությունը համեմատելով վիպասան Րաֆֆու հերոս Քավոր Պետրոսին. դրսից այլ է, ներսում՝ բոլորովին ուրիշ բան ու հիմնովին կեղծ:

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ երեկ հնչեցրած հայտարարությանը, թե՝ «եթե չլիներ Սերժ Սարգսյանը, որտե՞ղ այսօր կլինեիք դուք»:

«Դաշնակցությունը կլիներ իշխանություն. երեւի սա նկատի ուներ Գալուստ Գրիգորիչը մտքի գոհարներն ասելով»,- ասաց Ա. Մինասյանը:

Տպել Տպել