Բաշկիրիայի խորհրդարանի փոխնախագահը իր գրքի մի ամբողջական գլուխ նվիրել է Հայաստանի Առաջին հանրապետությանը

zinurovԲաշկիրիայի խորհրդարանի փոխնախագահ Ռաֆայիլ Զինուրովն իր գրքի մի ամբողջական գլուխ նվիրել է Հայաստանի Առաջին հանրապետությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունից:

1918թ. Հայ ժողովրդի հերոսականությունը եւ Հայաստանի Հանրապետության ստեղծումը հայ ազգի սերունդների համար հպարտության եւ ոգեշնչման աղբյուր են: Մեր պատմության այդ հերոսական էջով հիանում են նաեւ հայ ժողովրդի բարեկամները` հայկական տարածքում հայոց պետականության վերականգնումը համարելով օրինաչափ:

Ռաֆայիլ Զինուրովի գրքի երրորդ հատորի «Հայաստան` հազարամյակների ուղի…» գլխում մեծ ուշադրություն է հատկացվել ազգային եւ պետական գործիչներին, որոնց ջանքերով վերականգնվեց պատմական արդարությունը: Բաշկիր խորհրդարանականի գրքի երկրորդ եւ երրորդ հատորները հրատարակման են պատրաստվում Մոսկվայի «Յունիպրես եւ Կ» տպագրատանը`« Ռուս-հայկական համագործակցության գրադարան» շարքի շրջանակում:

news.am

Տպել Տպել