Շոտլանդիայում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր

shotlandiaՇոտլանդիայում այսուհետ ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Դեռևս ապրիլի 18-ին Շոտլանդիայի խորհրդարանն ընդունել է համապատասխան փաստաթուղթը, որի տակ ստորագրել է խորհրդարանական մեծամասնությունը՝ թվով 64 պատգամավոր:

Փաստաթղթում ամրագրված է, որ ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության հրամանով ձերբակալվեցին և սպանվեցին հայ մտավորականներ, և այդ օրը համարվում է հայերի նկատմամբ բռնությունների և կոտորածների սկիզբ:

Տպել Տպել