«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովը մեկնարկել է. եվրոպացիները հեռուստաանդրադարձ են կատարել հայ-ադրբեջանական հարաբերություններին

Վահան1Բրյուսելում մեկնարկել է «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովը։ Խաղաղություն, ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ: Սրանք այն հարցերն են, որոնք դրված են օրակարգում:

Ի՞նչ է «Եվրանեսթը», որո՞նք են դրա ստեղծման նպատակները, լուսաբանել է «Եվրոպական խորհրդարանին» կից գործող հեռուստաընկերությունը։ Անդրադարձ է կատարվել նաեւ ղարաբաղյան հակամարտությանը: Տեսանյութը վերնագրվել է «Դժվար հարեւաններ»:

Դասեր քաղել եվրոպական միավորումից, վերացնել միջահմանային եւ ներքին լարվածությունները, որպեսզի գործեն տնտեսական ընդհանուր շահերը մի տարածաշրջանում, որտեղ զինված հակամարտությունը շատերի համար դեռեւս արդիական է: Սա է «Եվրանեսթի»՝ արեւելյան հարեւանության 5 անդամների հետ «Եվրոպական միության” համագործակցության նպատակը:

Բոլոր հինգ պետությունները մաս են կազմել Խորհրդային Միության` մինչեւ 90-ականներին դրա փլուզվելը, ինչից հետո արթնացան տարիներ շարունակ շղարշված հակամարտությունները: Հետեւանքը եղավ այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, Վրաստանի եւ իր հզոր հարեւան Ռուսաստանի միջեւ պատերազմներ սկսվեցին՝ էթնիկ փոքրամասնությունների միջեւ, վիճելի տարածքների համար: Բոլոր 5 երկրները, բացառությամբ՝ Ադրբեջանի, ուր բացահայտ բռնապետական կարգեր են, ընթանում են ժողովրդավարության անկայուն ճանապարհով:

«Եվրանեսթը» կոչված է ազդարարելու մի շրջանի սկիզբը, որտեղ թագավորելու են ընդհանուր շահերը:

«Այս ասամբլեայում փոխադարձ համաձայնություն կար առ այն, որ մենք պետք է վերջ տանք միմյանց գրգռելուն, հարվածներ հասցնելուն կամ անընդհատ հակամարտության մեջ մնալուն, քանի որ մենք շրջապատված են վտանգավոր աշխարհով»,- ասաց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը։

Այս ամենին զուգահեռ, ԵՄ-ի ազդեցության կշիռը տարածաշրջանում անգնահատելի է: «Եվրանեսթը» միայնակ չի կարող իրավիճակում բեկում մտցնել:

«Ժողովրդավարությունը, մարդու իրավունքների համատեքստում առաջընթացը մենք չէ, որ կտրամադրենք նրանց: Ես իսպանացի եմ, մեր քույր պետությունները ժողովրդավարական բարեփոխումներ չեն նվիրել մեզ: Դա իսպանացի ժողովրդի վաստակն էր: Հետեւաբար կարծում եմ, որ նույնը կլինի նաեւ այս պետությունների դեպքում»,- ասաց սոցիալիստների խմբի ղեկավարՄ իգել Անխել Մարտինեզը:

Այս դժվարին ճանապարհի հաջորդ հիմնաքարը կդրվի 2013 թվականի աշնանը, երբ «Եվրանեսթի» անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները կհանդիպեն գագաթաժողովի շրջանակում:

Տպել Տպել