ԱՄՆ Լուիզիանա նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

արցախԱՄՆ Լուիզիանա նահանգի Սենատը երեկ բանաձեւ է ընդունել, որով ճանաչել է ԼՂՀ անկախությունը եւ կոչ է արել ԱՄՆ նախագահին եւ Սենատին նույնպես ճանաչել եւ աջակցել ինքնավար եւ ժողովրդավար երկրի անկախությանը, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ Դատի Արեւմտյան ճյուղը:

Աջակցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին` զարգանալ որպես ազատ և անկախ պետություն` ԱՄՆ Լուիզիանա նահանգի Սենատը ճանաչել է ԼՂ անկախությունը”,- ասված է բանաձեւում:

Կոչ է արվել ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին նույնպես աջակցել ԼՂ ժողովրդի ինքնորոշման և ժողովրդավարության իրավունքին և նրա ներգրավվածությանը միջազգային հանրության ջանքերին` ԼՂ հակամարտության խաղաղ և երկարատև
կարգավորման գործընթացում:

Բանաձևի կրկնօրինակները կփոխանցվեն ԱՄՆ նախագահին, ԱՄՆ պետքարտուղարին և ԱՄՆ Կոնգրեսում Լուիզիանա նահանգի ներկայացուցիչներից յուրաքանչյուրին:

Լուիզիանան ԱՄՆ չորրորդ նահանգն է, որ նման բանաձև է ընդունել:

Մեյնը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձեւ է ընդունել 2013թ. ապրիլի 10-ին: 2012 թվականի մայիսի 17-ին Ռոդ Այլնդի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ԼՂ անկախությունը ճանաչող բանաձև: Իսկ 2012 թվականի օգոստոսի 6-ին Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատն է ընդունել նույնանման որոշում:

Տպել Տպել