«Թաքսիմի իրական դեմքը» . ցույցերի դեմ պայքարը սոցկայքերում հակահայկական գույներով է ներկվում

10.06.13-939turk«Ֆեյսբուք» սոցիալան ցանցում Turk Polisi՝ “Թուրքական ոստիկանություն” անվամբ էջը սկսել է թիրախավորել հայերին եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրքերին:

allTurkey.am թուրքագիտական պորտալի փոխանցմամբ՝ շուրջ 40 հազար մարդու կողմից դիտվող էջում նյութ է հրատարակվել, որում փորձում են ցույց տալ, թե Թուրքիայի հակակառավարական ցույցերի հետեւանքներն ինչպիսի՞ն են եւ ովքե՞ր են կանգնած դրա հետեւում: Ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրությունն ունի «Թաքսիմի իրական դեմքը» վերնագիրը: Գրառման մեջ նշվում է, որ Թուրքիայի «Հեղափոխական սոցիալիստական աշխատավորական կուսակցության» անդամները Ստամբուլի փողոցը Հրանտ Դինք են անվանում, Թուրքիային անվանում են մարդասպան եւ Հայոց ցեղասպանությունն իրականացնող: Նյութին կից ներկայացվում է տեսանյութ, որտեղ թուրք սոցիալիստները թուրքական պետությունն անվանում են մարդասպան:

Գրառումն արդեն արձագանք է գտել ազգայնական շրջանակներում եւ հազարավորների կողմից տարածվել:

yerkirmedia.am
10/06/2013

Տպել Տպել