Կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ-ի Գերագույն դատարանի հակահայկական որոշումը «խիստ հիասթափեցնող է» բնութագրել

AMNԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, անդրադառնալով ԱՄՆ-ի Գերագույն դատարանի օրեր առաջ կայացրած հակահայկական որոշմանը, նշել է, որ «այն շատ հիասթափեցնող էր»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Գերագույն դատարանը հունիսի 10-ին հայտարարեց, որ քննության չի առնի և չի վերանայի 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի որոշումը, որով չեղյալ էր հայտարարվել Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տրամադրելու ժամկետը երկարաձգելու մասին Կալիֆոռնիայի նահանգի օրենսդիր մարմնի օրենքը:

«Գերագույն դատարանի որոշումը խորը հիասթափություն է առաջացնում, քանի որ այդ օրենքն արդարություն էր պահանջում Հայոց ցեղասպանության ականտեսների և նրանց ժառանգների համար, ինչը որ անհրաժեշտություն է: Բացի այդ, որոշումը վտանգ է ներկայացնում օրենսդրական դաշտի համար: «Սենատում (Կոնգրեսի Վերին պալատը) աշխատելու տարիներին (1996-2001թթ.) ես եղել եմ նման պահանջներ ներկայացնելու վաղեմության ժամկետը երկարաձգելու օրինագծի նախաձեռնողներից մեկը և ես շահագրգռված եմ, որ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների արդար պահանջները կատարվեն»,- ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականի հետ զրույցում ասել է Շիֆը:

Կոնգրեսականն անդրադարձել է նաև շաբաթներ առաջ Կոնգրես ներկայացված օրինագծին, որի համահեղինակներից մեկն ինքն է ու ասել, որ այդ փաստաթղթում էլ հստակ նշվում, որ ԱՄՆ կառավարության բաղկացուցիչ մասն է կազմում Հայոց ցեղասպանութան զոհերի իրավահաջորդներին աջակցելը:

tert.am

Տպել Տպել