ԱԺ գարնանային նստաշրջան. ամփոփում է ՀՅԴ-ն

Արմեն1Ազգային ժողովի գարնանային նստաշրջանն ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գարնանային նստաշրջանն անցավ հարափոփոխ իրավիճակներով:

«Ընդդիմությունը փորձեց լիարժեք օգտագործել կանոնակարգ օրենքով իրեն տրված լիազորությունները: Հիմնական խնդիրը բյուջեի հաշվետվությունն էր, նաև կառավարության ներկայացրած ծրագիրը, որոնց վերաբերյալ մենք՝ որպես ընդդիմություն, հայտնել ենք մեր մտահոգությունները և գնահատականները: Կառավարությունը հետևություններ չի արել։Կառավարությունը չի փոխվում, չնայած այն բանի, որ արտահայտվում են հստակ մտահոգություններ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ»,- ասաց նա։

ՀՅԴ պատգամավորը նշեց, որ իրենք իրենց գործունեությունն իրականացրել են ՀՅԴ-ի հռչակած յոթ կետի հիման վրա։ «Որոնք տարբեր ուղղություններով ենթադրում էին կողմնորոշել, ուղղորդել խմբակցության գործունեությունը: Դրա հետ կապված կատարվել են օրենսդրական նախաձեռնություններ, փոփոխություններ օրենքներում, դրանց մի զգալի մասը ընդունվել է, ոչ պակաս մասն էլ մերժվել է: Ընդունվածներից ես կարևորում եմ այն, որ մեր սահմանամերձ գոտիները ամրացնելու համար, որոշվեց արտոնություններ տրամադրել սահմանամերձ գոտիների դիմորդներին»,- ասաց նա:

Արմեն Ռուստամյանն այս ամենից հետևություն է անում, որ ճգնաժամը համակարգային է, և եթե լուրջ համակարգային փոփոխություններ տեղի չունենան, ուրեմն լուրջ ակնկալիքներ ունենալ չեն կարող:

«Մենք մեր գործունեությունը կշարունակենք ոչ թե քննադատելու, այլ առաջարկություններ անելու տրամաբանությամբ: Մենք առաջարկներ նաև ներկայացրինք Վերահսկիչ պալատի հաշվետվության ժամանակ՝ մեխանիզմների ամրագրման առումով և հույս ներշնչվեց, որ առաջարկներն ընդունվում են, մասնավորապես, որ զսպման և հակակշռման մեխանիզմներն ամրապնդվեն Վերահսկիչ պալատի համակարգում»,- ասաց նա։

tert.am

Ընդամենը հինգ հոգով կարողանում ենք որոշակի երանգ տալ խորհրդարանին. ՀՅԴ-ն` գարնանային նստաշրջանում

Աղվան1

Ազգային ժողովի գարնանային նստաշրջանն, ըստ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, մեծ հաշվով որևէ առանձնահատկություն չուներ և հերթական նստաշրջան էր: Պատգամավորը չի կարծում, որ այս խորհրդարանում նստաշրջանները մեկը մյուսից տարբերվելու որևէ հակում ունեն: «Կա հստակ մեծամասնություն, որը անկախ նրանից թե ինչպիսի օրենքներ են, ինչպիսի քննարկումներ են, քվեարկությամբ ընդունում են դրանք»,- ասաց Աղվան Վարդանյանը և նշեց, որ, թերևս, միակ առանձնահատկությունը վերջին քառօրյայում Վերահսկիչ պալատի 2012թ.-ի հաշվետվության քննարկումն էր, որով բազմաթիվ կոպիտ խախտումներ և չարաշահումներ էին բացահայտվել:

Ըստ Աղվան Վարդանյանի խմբակցությունն ընդամենը հինգ հոգով որոշակի երանգ կարողանում է տալ խորհրդարանին, առանձնանում է իր դիրքորոշումներով: «Մենք փորձում ենք խորությամբ քննարկել հարցերը, ներկայացնել կառավարության բերած օրինագծերի թերությունները, շտկումներ անել, բայց մեծ հաշվով էական ազդեցություն քվեարկությունների վրա չենք կարող ունենալ»,- ասաց նա:

ԱԺ-ն բավական քաղաքականացված է, ասել է Աղվան Վարդանյանը: Ըստ նրա` խորհրդարանում քաղաքական քննարկումներ ընթանում են, և իրենք իսկապես հիմնարար առաջարկներ են անում ոչ միայն զուտ նիստերի ժամանակ, այլև կառավարության հետ հարցուպատասխանի, հայտարարությունների, գրավոր հարցապնդումների միջոցով: «Այսօր կա քաղաքական բանավեճ` երկրի ընթացքի, ուղղությունների, մարտահրավերների շուրջ: Քաղաքական օրակարգն այսօր գոյանում է»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

panarmenian.net

Տպել Տպել