
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին և հաջորդող իրադարձություններին, ասաց. «Հատկապես ապրիլյան չորսօրյա գործողությունները ցույց տվեցին, որ եթե որևէ մեկի մոտ տարակուսանք կար, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին են գործում հայերի դեմ, ապա հիմա որևէ կասկած չկա: Սա երևան եկավ…















