
Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված Եգիպտոսի խորհրդարանի մեծամասնությունը հայանպաստ դիրքորոշում ունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը` անդրադառնալով Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելուն: «Առջևում ապրիլ ամիսն է, և կրկին պատգամավորները բարձրացնում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նախորդ տարի զգալի թվով պատգամավորներ ստորագրել էին Հայոց…













