«Հայ Դատ Եվրոպա» պիտակով նիւթեր

Հերթական այց՝ առաջնագիծ

Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ Հայ օգնության միությունը հերթական անգամ այցելել էր դիրքեր՝ շնորհավորելու առաջին գծում մեր երկրի սահմանը պաշտպանող և մեր բոլորի անդորրն ապահովող խիզախ տղաներին: Կազմակերպությունը, որ հայ կանանց ու աղջիկների կառույց է, լինելով մեր հասարակության մի մասնիկը, անտարբեր չէ և ոչ մի խնդրի հանդեպ, որ կա մեր կյանքում՝ մեր հայրենիքի հետ կապված, կամ՝…

Եվրոպական միության «նեղվածությունը» Հայաստանից քիչ-քիչ անցնում է

168.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի (Բրյուսել) ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը: – Պարոն Դեմիրճյան, 2014թ. վերջին ամիսներից սկսած՝ Հայաստանն ու Եվրոպական միությունն ակտիվացրել են շփումները 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումից հետո, որը խորը հետք թողեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա: Վերջերս և՛ ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, և՛ ԵՄ հանձնաժողովի պաշտոնյա Մայա Կոչիյանչիչը բացառեցին Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը…

Արցախի Հանրապետության նախագահը ընդունել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավարին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի միջազգային ճանաչմանը, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Եվրոպայի Հայ դատի…

Եւրոպական միութեան խորհրդարանէն ներս տեղի ունեցաւ Եւրոխորհրդարան – Հայաստան բարեկամութեան խումբի վերակազմութիւնը

Պրիւքսել, 5 փետրուար, 2015.- Երէկ, փետրուար 4, 2015-ին, Եւրոպական միութեան խորհրդարանէն ներս տեղի ունեցաւ Եւրոխորհրդարան – Հայաստան բարեկամութեան խումբի վերակազմութեան յայտարարութեան պաշտօնական արարողութիւնը: Այսպիսով, Եւրոխորհրդարանի 8-րդ նստաշրջանը՝ Եւրոխորհրդարանի մայիս 2014-ի ընտրութիւններէն սկսեալ՝ ունեցաւ վերակազմուած բարեկամութեան խումբը, Եւրոխորհրդարանի մէջ ներկայացուած քաղաքական բոլոր խումբերէն 45 անդամներու մասնակցութեամբ: Հայաստանի հետ Բարեկամութեան խումբը առաջին անգամ կազմուած էր յունուար 2013-ին,…

Մենք էլ Արցախի և Հայաստանի միացյալ դրոշներով կհակազդենք թուրքերին

«Նոր Յառաջ»-ի հարցազրույցը՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի (Բրյուսել) հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյան-Քյուրքճյանի հետ -Կցանկանայինք ունենալ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների համայնապատկերը: -Այդ ուղղությամբ մեր գրասենյակը աշխատանքներ է տանում ոչ թե անհատների, այլ Եվրոպական Միության հաստատությունների հետ` նաև օժանդակելով 100-ամյա տարելիցի միացյալ հանձնախմբերին, որոնք յուրաքանչյուր երկրում կազմավորվել…

Մեկ ու կես տարի անց եվրոպացիների նեղացածությունը Հայաստանից անցել է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ Դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: – Պարոն Դեմիրճյան, Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստի ընթացքում պաշտոնական Բրյուսելը չի բացառել, որ հնարավոր է՝ առաջիկայում Երևանի հետ ստորագրվի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Նիստից հետո «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Եվրամիության Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանն ասել է, որ կողմերն այժմ հենց այդ…

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահը այցելեց ՀՀ Սփյուռքի նախարարություն

Հունվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին: Գասպար Կարապետյանը 2012թ. ստանձել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահությունը, որի ընթացքում, նրա նախաձեռնությամբ Հայ Դատի գրասենյակներ են բացվել Ավստրիայում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում: ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ազգանպաստ գործունեությունը, մեծ ներդրումը Հայոց…

Եւրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահի հանդիպումները Վրաստանում

Պաշտոնական հանդիպումների նպատակով, նոյեմբերի 10-12 -ին, հերթական անգամ Վրաստան էր այցելել Եւրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: Թբիլիսի այցելության ժամանակ Հայ Դատի հանձնախմբի նախագահը հանդիպել է Վրաստանի Արտաքին գործոց, Վրաստանի Հաշտության եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ Վրաստանի Սոցիալ դեմոկրատական կուսակցության նախագահ Գիյա Ժորժորլիանիի հետ: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել այն…

Նամակներ եւրոպական կառոյցներուն

Նոյեմբեր 12, 2014-ին Ղարաբաղաատրպէյճանական սահմանին մօտ Ատրպէյճանի կողմէ զարնուած հայկական ուղղաթիռի եւ ատրպէյճանական յարձակողապաշտութեան, ապատեղեկատուութեան մասին Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի գրասենեակը նամակներ ուղարկեց եւրոպական կառոյցներուն, կոչ ուղղելով անոնց՝ խստագոյնս դատապարտել Ատրպէյճանը, որ պայթեցնել կը սպառնայ արդէն լարուած վիճակը: Նամակին մէջ Գասպար Կարապետեան, Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի նախագահը, նշած է, որ Արեւմուտքին թոյլատրած եւ ընդունած քաղաքականութիւնը՝…

«Թեւանիկ»-ը ցուցադրվում է Եվրոպայում ապրող հայ հանդիսատեսին

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ, Եվրոպայում շարունակվում են «Թեւանիկ» ֆիլմի ցուցադրությունները: Ցուցադրություններին ներկա են նաեւ ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը եւ Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Լոնդոնի հայ համայնքի «Նավասարդյան» կենտրոնում կայացած ցուցադրությանը հաջորդեցին Բելգիայի Լիեժ եւ Մեխելեն քաղաքների հայ համայնքների համար ցուցադրությունները: Յուրաքանչյուր ցուցադրությանը հաջորդեց հարց ու պատասխան ռեժիսորի եւ փոխնախարարի…