«Հայ Դատ Եվրոպա» պիտակով նիւթեր

Ամեն գնով Սփյուռք-Արցախ-Հայաստան համախմբումը պետք է պահենք

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին և հաջորդող իրադարձություններին, ասաց. «Հատկապես ապրիլյան չորսօրյա գործողությունները ցույց տվեցին, որ եթե որևէ մեկի մոտ տարակուսանք կար, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին են գործում հայերի դեմ, ապա հիմա որևէ կասկած չկա: Սա երևան եկավ…

Չափազանց զգույշ պետք է լինենք ԵԽ ԽՎ-ում, հատկապես՝ Ագրամունտի նախագահության շրջանում

«168 Ժամի» զրուցակիցն է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը – Պարոն Դեմիրճյան, ապրիլի 12-ին Եվրոպական խորհրդարանն իր լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությանը։ Ինչպե՞ս եք գնահատում քննարկման ընթացքում հնչած հայտարարությունները։ – Երեկվա նիստի ընթացքում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ջախջախիչ մեծամասնությունը նշեց ու հաստատեց, որ Ադրբեջանն է խաղաղ…

Շվեդիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ ապրիլի 12-ին բողոքի երթ է կազմակերպվելու

Շվեդիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ ապրիլի 12-ին բողոքի երթն է կազմակերպվելու: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանն` ընդգծելով, որ այն անցկացվում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունների դեմ: «Արդեն Հունաստանում, Ֆրանսիայիում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Հոլանդիայում անցկացվել են բողոքի երթեր: Գլխավոր ուղերձն այն է,…

Վաղը Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը

Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը: Եվրախորհրդարանի պաշտոնական կայքի համաձայն` ապրիլի 12-ի օրակարգում ներառված է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ լիագումար նիստի օրակարգում ներառված է 8 հարց,…

Մեզ դուր գա թե ոչ՝ բալանսավորված կոչերը ԵՄ աշխատելաոճն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը։ – Պարոն Դեմիրճյան, վերջին մի քանի օրերի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարվածության հետ կապված միջազգային մի շարք կազմակերպություններ և երկրներ հայտարարություններով էին հանդես գալիս։ Մասնավորպաես, եվրամիության արձագանքն ինչպե՞ս եք գնահատում՝ այն դեպքում, երբ իր հետ բանակցությունների մեջ գտնվող երկիրը նման իրավիճակում է հայտնվում։ –…

Ցույց Վիեննայում. Եվրոպայի հայկական համայնքը բոլոր երկրներում պահանջում է սանձել Ադրբեջանին

Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը հայկական համայնքը բողոքի ցույց կանցկացնի: Այս մասին «Արմենպրես» -ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը` նշելով, որ առաջիկա օրերին եվրոպական խոշոր քաղաքներում Հայ դատի գրասենյակների նախաձեռնությամբ հայկական համայնքները կանցկացվեն բողոքի ցույցեր` ընդդեմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սադրիչ գործողությունների: «Առաջիկա շաբաթ օրը սպասվում է Փարիզում,…

Ապահով ենք, սակայն վրդոված

ՀՅԴ Երոպայի Հայ Դատի յանձնախումբը եւ աշխատակիցները, Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբը խորապէս սրտնեղած են Պրիւքսելի եւ Զաւենթեմի միջազգային օդակայանի այսօրուան ահաբեկչական ցաւալի յարձակումներէն: Ապահով ենք, սակայն վրդոված: Շնորհակալ ենք բոլոր անոնց, որոնք հեռաձայնեցին եւ զօրակցական պատգամներ ուղարկեցին: Կը ցաւակցինք անմեղ կեանքերու կորուստին, եւ մեր մտածումները եւ աղօթքները կ’ուղղենք անոնց ընտանիքներուն եւ բարեկամներուն: Այսօրուան աշխարհին մէջ…

Արցախի և եվրոպական քաղաքների միջև այս տարի նոր համագործակցություն կգրանցվի

Եվրոպայի հայկական համայնքներում Հայոց ցեղասպանության հարցի հետապնդման գործում այս տարի լինելու է ոչ միայն ճանաչման, դատապարտման պահանջ, այլև բարձրաձայնվելու է հատուցուման հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Նա ներկայացրեց ընթացիկ տարում նախատեսված ծրագրերը: -Պարոն Դեմիրճյան, ինչով է առանձնանալու 2016 թվականին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գործունեությունը:…

Մամլո ասուլիս` Ֆլամանդական խորհրդարանականների մասնակցությամբ

Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի նախաձեռնությամբ Արցախում գտնվող Բելգիայի Սենատի առաջին փոխնախագահ Կարլ Ֆոնլաուվեն, Ֆլամանդական խորհրդարանի անդամներ Կարիմ ֆոն Օվերմեյերը, Վարդ Քեննեսը, Մարկ Հենդրիքսը, պրոֆեսոր Փոլ Միրթսը այսօր հանդիպում ունեցան Արցախի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Պարկ հոթել Արցախ հյուրանոցում հրավիրված մամլո ասուլիսին ներկա էին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, ՀՀ Աժ պատգամավոր Թեւան…

«Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը կշրջի Եվրոպայով

«Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը կշրջի Եվրոպայով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: «Ծրագիր կա, որի համաձայն «Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը պետք է ներկայացվի Եվրոպայի այլ երկրներում: Ծրագրման փուլում ենք, կնախընտրեմ դեռ չասել, թե որ երկրներում ցուցադրություններ կլինեն, բայց երբ հստակ լինի, բնականաբար, տեղեկատվություն կտարածվի: Այս տարվա…