«Հայ Դատ Ֆրանսիա» պիտակով նիւթեր

Ֆրանսիայի խորհրդարանում Արամ Ա կաթողիկոսը կներկայացնի Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը

ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի նախաձեռնությամբ Ֆրանսիայի խորհրդարանում հունիսի 19-ին մեկնարկելու է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով, որը կրում է «Արդարություն եւ հետեւանքների փոխհատուցում հայ ժողովրդին» խորագիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի հանձնախմբի անդամ Մուրադ Փափազյանն ասաց, որ գիտաժողովի հիմնական հարցը լինելու է Հայոց ցեղասպանության հարցում հետեւանքների վերացումն ու պահանջատիրությունը: Հիմնական զեկուցողը…

Ֆրանսուա Օլանդի աջակցությամբ Փարիզում կբացվի Հայոց ցեղասպանության Հիշողության կենտրոն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կստեղծվի Մեծ Եղեռնի Հիշողության կենտրոն: Նախաձեռնությունը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբինն է` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աջակցությամբ: «Ֆրանսուա Օլանդն այս ծրագրի մղիչ ուժն է: Նա ցանկանում է, որ այս նախաձեռնությունն իրականություն դառնա: Երբ համայնքի անդամները 2012թ. հանդիպեցին Ֆրանսիայի նախագահին, այս հարցը նույնպես քննարկվեց, եւ նա հաստատեց ծրագիրը: Այս…

2015-ին աշխարհը կմիանա հայերին

Ֆրանսիայի Հայ դատի ձեռնարկները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումների մեկնարկը Ֆրանսիայում կտրվի հաջորդ տարվա հունվարից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը` շեշտելով, որ միջոցառումները Եվրոպայում և ամբողջ աշխարհում թույլ կտան պայքարի պատմությունը բաժանել «մինչ 2015 թվականը և 2015-ից հետո»: «2015 թվականը շատ կարևոր տարի է լինելու թե…

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը ԼՂ հարցի շուրջ Ֆրանսիայի աչքերը միշտ բաց է պահում

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը 2015 թվականը համարում է հանգրվանային թե Հայոց ցեղասպանության հարցի արծարծման, թե Ղարաբաղյան հակամարտության շուրջ լուծումներ գտնելու առումով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց հանձնախմբի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը, իրենք անընդհատ աշխատանք են տանում, որպեսզի Լեռնային Ղարաբաղը բանակցություններում հանդես գա որպես կողմ: «2015-ը արդյունքի պետք է հասցնի մեզ, ու Ղարաբաղի հարցը գլխավոր կետերից է,…

Ֆրանսիայի հայ համայնքը «հիասթափությամբ» է ընդունել Էրդողանի հայտարարությունը

Ֆրանսիայի հայ համայնքը «հիասթափությամբ» է ընդունել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, RFI-ի հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը: Ֆրանսիական ռադիոն միաժամանակ նշում է, որ միջազգային հանրությունն այդ հայտարարությունը որպես Հայոց ցեղասպանության ճանաչման տանող քայլ էր ընդունել»: Հարցին, թե հայ համայնքն ինչպես ընդունեց Էրդողանի ցավակցությունները, Փափազյանը պատասխանել է.…

ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միությունը բողոքի ակցիա էր կազմակերպել

Ապրիլի 18-ին, ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միությանը բողոքի ակցիա էր կազմակերպել Փարիզի կենտրոնական Շանզելիզե փողոցում՝ Թուրքիայի դեսպանատան կից մշակութային ծառայության գրասենյակի դիմաց: Ֆրանսիահայ երիտասարդները դատապարեցին Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը և հատուցման պահանջ ուղղեց Թուրքիայի կառավարությանը, ինչպես նաև Թուրքիային դատապարտեցին թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության ու Քեսաբի վրա հարձակմանն օժանդակելու համար: Շանզելիզեում…

Հանդիպում` Ֆրանսայի Խորհրդարանին մէջ

Ֆրանսահայ համայնքի պատուիրակութիւն մը, բաղկացած` Ֆրանսահայ Կազմակերպութիւններու Համադրող Խորհուրդի համանախագահ Արա Թորանեանէ եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանէ, Չորեքշաբթի 16 Ապրիլին Քեսապի հարցով հանդիպում ունեցաւ Ֆրանսայի Ազգային Ժողովին մէջ ընդդիմադիր աջակողմեան (Իւ.Էմ.Փէ.) կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան նախագահ` երեսփոխան Քրիսթիան Ժաքոպի հետ, խորհրդարանին մէջ: Ներկայ էին նաեւ նոյն խմբակցութեան երեսփոխաններ Վալերի Պուայէ եւ Ֆիլիփ…

Բողոքի ցույց Թուրքիայի դեսպանատան դիմաց

Մարտի 31-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ թուրքական դեսպանատան դիմաց, Ֆրանսիայի ՀՅԴ Նոր սերունդ երիտասարդական միության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Քեսաբի հայերի: Հջորդ օրերին բողոիք ցույցեր տեղի ունեցան նաև Մարսելում և Լիոնում: Ցույցերին մասնակցեցին հազարավոր մարդիկ՝ հիմնականում երիտասարդներ: Փարիզում 2007թ-ից հետո Թուրքիայի դեսպանատան դիմաց առաջին անգամ է բողոքի ցույց տեղի ունենում:…

Թուրքական եւ ադրբեջանական լոբբինգը միջոցներ չի խնայում հակահայ քարոզչություն իրականացնելու համար

Հարցազրույց ՀՅԴ Հայ Դատի Փարիզի գրասենյակի պատասխանատու Հրաչ Վարժապետյանի հետ -Ինչպիսի՞ գործունեություն է ծավալում թուրքական եւ ադրբեջանական լոբբինգը Ֆրանսիայում: – Նախ` մի բան հստակ է, որ թուրքական եւ ադրբեջանական լոբբինգը հակահայ քարոզչության իրենց աշխատանքներն իրականացնում են միասին, նույն ուղեգիծն ու մտածողությունն ունեն: Ֆրանսիայում իրենց նպատակները երկուսն են. թուրքական լոբբիստներինը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի խափանումն…

Քեսաբի հարցով բողոքի ակցիա՝ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան առջեւ

Անցնող օրերուն, Թուրքիոյ սահմանակից Սուրիոյ հայկական Քեսապ աւանին դէմ շղթայազերծուած յարձակումը` այսպէս կոչուած ընդդիմադիր ժիհատական ուժերուն կողմէ, ուղղակիօրէն հովանաւորուած եւ օժանդակուած Թուրքիոյ կողմէ, դատապարտումի եւ ընդվզումի մեծ ալիք բարձրացուց հայաշխարհին մէջ` Հայաստանէն մինչեւ Սփիւռքի տարբեր գաղութներ: Ֆրանսայի Հայ Դատի Գրասենեակը, Ֆրանսայի Հայ Դատի Յանձնախումբը, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը եւ Նոր Սերունդը իրենց կարգին անմիջապէս դիմեցին տարբեր…