Ամսական արխիւներ. August 2013

Արցախի պատանիները հիւրընկալուեցան Գոքինիոյ «Զաւարեան» Կեդրոնին մէջ

Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբի ջանքերով, ամէն տարուայ Օգոստոսի վերջաւորութեան Յունաստան կը ժամանեն Արցախէն պատանիներ, որոնք յատուկ կարգադրութեամբ կը հիւրընկալուին 10 օրուայ համար Սիրոս կղզիի քաղաքապետութեան կողմէ։ Այս տարի եւս, Հինգշաբթի 22 Օգոստոսի առաւօտուն, Արցախէն Աթէնք հասան 22 պատանիներ որոնք, ըստ տարիներու սովորութեան, հիւրասիրուեցան Գոքինիոյ Հ.Կ.Խաչի «Սօսէ» մասնաճիւղի վարչութեան կողմէ «Զաւարեան» Կեդրոնին մէջ։ Արցախի մեր սիրուն…

Ակնարկ. Ցեղասպանութեան Արծարծումը` Համաշխարհային Ա. Պատերազմի 100-ամեակի Շրջագիծին Մէջ

Թուրքիա սպառնացած է Աւստրալիոյ Նիւ Սաութ Ուէյլզի երեսփոխաններուն իրաւունք չտալ 2015-ին Թուրքիոյ Կալիփոլի (Չանաքքալէ) քաղաքին մէջ կայանալիք արարողութեանց մասնակցելու: Նշեալ արարողութիւնները նուիրուած են նոյն քաղաքին մէջ Համաշխարհային Ա. պատերազմի օրերուն տեղի ունեցած ճակատագրական ճակատամարտի հարիւրամեակին եւ պիտի իրականանան Աւստրալիոյ եւ Նիւ Զելանտայի զինուորական ուժերու՝ ԱՆԶԱՔ-ի -ի (The Australian and New Zealand Army Corps) նախաձեռնութեամբ: Այստեղ…

«Տեղ Չունենք»ի Անհեթեթութիւնը

Ազատագրուած հայրենիքը բնակեցնելու ծրագիրին նշանակութիւնը, անոր ռազմավարական կարեւորութիւնը՝ անվիճելի է: Այս հաստատումը իբրեւ հիմք ընդունելով՝ եկէք ընթերցենք «Հետք» լրատուական կայքէջին վրայ լոյս տեսած Քրիստինէ Աղալարեանի հարցազրոյցը՝ Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար Սուրէն Խաչատրեանի հետ: Հարցզարոյցի վերնագիրը արդէն պարտուողական է, լալկա՛ն. «Սիրիահայ 29 ընտանիք է ապրում Քաշաթաղում, 40ը հերթագրուած է. վերաբնակեցման համար միջոցներ չկան»: Աժան բացագանչութիւններով իրավիճակի…

Քրիստափոր Իֆատեան Իր Անուանակոչութեան Հաւատարիմ Ղեկավարը

Այսօր հեռաւոր Լոս Անճելըսի մէջ հողին կը յանձնուի սուրիահայութեան քսաներորդ դարու վերջին քառասնամեակի անզուգական ղեկավարներէն Քրիստափոր Իֆատեանը: Ան զաւակն էր Սեբաստիոյ Զիլէ գիւղէն Սենեքերիմ Իֆատեանին եւ Մուսա Լերան Պիթիաս գիւղէն Ռոզա Ֆիլհաննէսեանին: Ծնած էր Գամիշլի, 1938-ին, դառնալով հինգ քոյրերու միակ եղբայրը եւ յաճախած` տեղւոյն ազգային վարժարանը: Հալէպի մէջ Ֆրանսական Լայիք դպրոցի միջնակարգին չորս տարի հետեւելէ…

Թերամիտը եւ ՀՅԴ կազմակերպութիւնը – Զ. «Ո՞րն Է Դաշնակցութիւնը»

Նախորդող հինգ յօդուածներով ընհանրական գիծերու մէջ ներկայացուեցան ՀՅ Դաշնակցութեան կազմակերպական հիմերն ու սկզբունքները: (Տե՛ս Ասպարէզի Յուլիս 20, 27, Օգոստոս 3, 10 եւ 21 համարները, ուր յաջորդաբար ուրուագծուեցան հետեւեալ նիւթերը՝ Ա. Կարծիքի Ազատութիւնն ու Ապակեդրոնացումը, Բ. Պարագլուխնե՞ր Թէ Պատասխանատուներ, Գ. Դաշնակցականը, Դ. Դաշնակցական Մարմինները, եւ Ե. Դաշնակցական Ժողովները): Կազմակերութեան մէջ խօսքի եւ մտածումի ազատութիւնը հիմնական սկզբունքներ…

Իշխանությունները երկիրը տանում են «ֆորս-մաժորային իրավիճակի»

«Հայաստանի իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական և ներքին ու արտաքին քաղաքականությունները երկիրը տանում են ֆորս-մաժորային իրավիճակի, պաթյունի», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Իշխանություններին թվում է, թե իրենց այնքան հաստատուն են, այնպես են արել, որ իրենց իշխանությունն այլևս անդառնալի է, այդ ժամանակ է հենց վտանգը վրա հասնում: Իրենք դա չեն…

Մայրամուտ, որը պետք է կասեցնել (մաս IV)

Նախաբանի փոխարեն Միշտ ոգևորվում եմ, երբ իմ հոդվածներին ի պատասխան ագրեսիվ, թունոտ մեկնաբանություններ եմ ստանում: Դրանցից որոշները հետաքրքիր են, մյուսները լի են մաղձով, չարությամբ, որոնց հեղինակները անգամ ինտելեկտուալ ձևանալով, ի զորու չեն դրանք քողարկել: Սակայն բանն այն չէ` դո՞ւր են գալիս ինձ դրանք, թե՞ ոչ: Ես, ինչպես մեկնաբանությունների հեղինակները, ունեմ սեփական կարծիք, իսկ հավատում են…

Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման բոլոր երաշխիքները կան

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում օգոստոսի 23-ին` սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի ծննդյան օրը, տեղի է ունեցել հիշատակի արարողություն: Միջոցառումն անցկացվել է Պռոշյանի գյուղապետարանի շենքի բակում, որտեղից մեծ բազմությունը` մարտական ընկերներ, կուսակիցներ, բարեկամներ, հարազատներ, ինչպես նաեւ գյուղի բնակիչներ, շարժվել են Պռոշյանի Ազատամարտիկների պանթեոն, ուր թաղված է Հրաչ Մուրադյանը: Հրաչ Մուրադյանի գերեզմանին ծաղիկներ դնելուց հետո` ելույթ են ունեցել…

Մեր Խօսքը. 20-Ամեայ Նահատակութեան Պատգամը

Համահայկական տարտղնուած ու դառն իրականութեան մէջ, ուր երիտասարդութեան նշմարելի տոկոս մը հայկականութեան հետ առնչուող խնդիրներու հանդէպ կ՛ապրի բացասական մօտեցումով կամ նուազագոյնը «անտարբեր» չէզոքութիւն մը կը ցուցաբերէ, նահատակութեան գաղափարը` յանուն գերագոյն արժէքներու, կու գայ անգամ մը եւս հաստատելու, որ այդ դառն իրականութեան մէջ ծնած ու գտնուած են հերոսներ, որոնք ունին ժխտականը դրականի վերածելու ուժը, կարողութիւնը` «անտարբերութիւն»-ը…

Արեւմտահայաստանը Ցնորքի Եւ Իրականութեան Առանցքներուն Մէջ

Հայ ժողովուրդի այն շերտին համար, որ չապրեցաւ Հայկական Բարձրաւանդակի արեւմտեան հողակտորին վրայ ու առիթը չունեցաւ յարաբերելու անոր աշխարհագրական, պատմական, քաղաքական ու ընկերային գործօններուն հետ, Արեւմտահայաստան բառը, մանաւանդ` դարասկզբի ոճրագործութենէն ետք, մնաց բարդ ու խայտաբղէտ հասկացողութիւն մը` ընդելուզուած առաւելաբար ցաւի ու վրէժի զգացականութեամբ ու շպարուած քաղաքական պղտոր տեսլականով: Վերջին հարիւր տարիներու թաւալքին ուղեկցող միջազգային քաղաքական հոլովոյթն…