Ամսական արխիւներ. December 2013

Կառավարությունը ոչ թե փորձեց շտկել իրավիճակը, այլ ընդունեց իր անճարակությունը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ այսօրվա նիստում տեղեկացրեց, որ օգտվելով կանոնակարգ օրենքով նախատեսված հնարավորությունից՝ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ, առանց քաղաքական մեծամասնության ցանկության, որևէ նախագիծ կարող է ընդգրկվել օրակարգ և քննարկվել արտահերթ: «Մենք օգտվում ենք Սահմանադրությամբ ընձեռված այս հնարավորությունից, որի նպատակը մեկն է`քաղաքացիների մի ստվար հատվածի կողմից բարձրաձայնված ու տարիներ շարունակ խորհրդարանում սուր բանավեճի…

ՀՅԴ երիտասարդականի մասնակցութիւնը «Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն» կուսակցութեան Երիտասարդական խորհրդաժողովին

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ ՀՅԴ Երիտասարդականի պատուիրակութիւնը թուականիս նոյեմբերի 30-ին մասնակցեց Թուրքիայի քրդամէտ «Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն» կուսակցութեան Երիտասարդականի խորհրդաժողովին Տիգրանակերտում (Ամեդ, Դիարբեքիր)։ Պատուիրակութեան անդամներն են Ռուբէն Ճանպազեանը և Սարգիս Տեկիրմենճեանը` Հայաստանից։ Խորհրդաժողովին հրաւիրուած էին մասնակցելու Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) անդամ կազմակերպութիւնները։ Ներկայ էին տարբեր երկրներից ժամանած երիտասարդներ։ «Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն» կուսակցութեան…