Ամսական արխիւներ. January 2014

Այս տարվա արդյունքները լավ սկիզբ էին. Արթուր Աղաբեկյանը՝ ԼՂՀ պետական վիճակախաղի մասին

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը գոհ է պետական վիճակախաղի տոմսերի վաճառքից և դեկտեմբերի 28-ին կազմակերպված խաղարկության արդյունքներից: Նա հույս ունի, որ արդեն այս տարվա մայիսին կթողարկվեն ավելի մեծ խմբաքանակով վիճակախաղի տոմսեր, և տարեվերջին կկազմակերպվի արդեն մեկ միլիոն տպաքանակ ունեցող վիճակախաղ, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ հնարավորություններով իրագործել ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիրը: Նշենք, որ այս տարի ծրագիրը…

Խոսքից՝ գործ…

2014-ի տարեմուտն իրանահայութեան ու մասնաւորապէս թեհրանահայութեան համար առանձնայատուկ էր նաեւ կարեւոր մի հանգամանքով: Դեռեւս մինչ Ամանոր նկատելի էր դարձել պետական-կառավարական մակարդակի քաղաքավարական, ճանաչողական ու շնորհաւորական նպատակային եւ ոչ պրոտոկոլային-ցուցադրական այցելութիւններ՝ մեր ազգային, համայնքային-հասարակական ու մշակութային կենտրոններ: Այսպէս, մինչ եւ յետտօնական օրերին պետական ու զինւորական բարձրաստիճան դէմքեր (ի դէմս նոյնինքն նախագահ Ռոհանիի) յարգանքի ու երախտագիտութեան այցելութիւն…

1992թ. հունվարի 8-ին Արթուր Մկրտչյանն ընտրվեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ

“Արցախն աղքատ բարերար չէ, որին պետք է օգնել, Արցախը պետք է նվաճել, Արցախը պետք է գրավել, Արցախը պետք է մերը դարձնել”,- ասում էր ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը։ Ասում են՝ պատմությունը մարդիկ կենսագրությամբ են կերտում: Իրենց կենսագրությամբ պատմություն կերտած հերոսների շնորհիվ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն իրողություն է. այդ հերոսներից է ազատամարտի նվիրյալ Արթուր Մկրտչյանը:…

ՀՅԴ-ն դեռ չի որոշել թե ում կտա մանդատը

Դեռ Ամանորից առաջ պարզ դարձավ, որ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը վայր է դնելու պատգամավորական մանդատը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը Երկիրն այսօրի հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ որոշում չի կայացվել, թե ով կփոխարինի Վահան Հովհաննիսյանին խմբակցությունում, եւ այդ հարցը կքննարկեն ավելի ուշ՝ Ազգային ժողովի՝ փետրվարին բացվող նստաշրջանի նախաշեմին։ Հիշեցնենք, որ Վահան Հուվհաննիսյանը,…

2014 թվականը սկսվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ լայնածավալ պայքարով

Ավարտվեց սոցիալ-տնտեսական ու հասարակական-քաղաքական բուռն զարգացումներով լեցուն 2013 թվականը: Հայաստանի հիմնական սոցիալ-տնտեսական պրոցեսների ամփոփումը Yerkir.am-ին է ներկայացնում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: -Պարո’ն Մինասյան, Ձեր դիտարկմամբ որո՞նք էին Հայաստանի 2013 թվականի տնտեսական տարվա հիմնական առանձնահատկությունները: -2013 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսությունը որակական որեւէ առաջընթաց, ցավալիորեն, չարձանագրեց: Ավելին՝շարունակվում են տնտեսական կառուցվածքում ոչ համաչափ զարգացումները՝ մասնավորապես՝ տնտեսության…

Համախմբուած լինելու դէպքում մենք կը յաջողենք շատ հարցերում, քանզի մեր ուժը նաեւ մեր քանակի մէջ է

Հարցազրոյց Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի տնօրէններու խորհուրդի նախագահ Նորա Յովսէփեանի հետ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբն ամերիկահայ ամենամեծ ու ազդեցիկ քաղաքական կազմակերպութիւնն է, որի նպատակներն ու գործունէութիւնն ուղղուած են համահայկական նշանակութեան հարցերի լուծմանը: Արեւմտեան եւ արեւելեան շր-ջանների մասնաճիւղերով եւ Ուաշինկթընի մէջ գործող Կենտրոնական գրասենեակով՝ այս կառոյցը բազմաթիւ քաղաքներում իրգրասենեակների միջոցով ակտիւօրէն արծարծում է ամերիկահայ…

Տարեփակ 2013. Մսխուած Առիթներու Տարի Մը Եւս

Նոր փակուած 2013 թուականը եւս մսխուած առիթներու տարի մը եղաւ հայ ժողովուրդին համար: Յատկապէս հայութեան ոտնակոխուած իրաւունքները վերականգնելու ճակատին վրայ, մեր պետականութեան հզօրացումը ու համահայկական մեր ներուժին զօրաշարժը ամրապնդելու առումներով, չկրցանք տէր կանգնիլ 2013-ին ընձեռած պատեհութիւններուն եւ, փաստօրէն, կորսնցուցինք յառաջխաղացքի կարեւոր առիթներ: Գլխաւոր ու առանցքային կորուստը, անշո՛ւշտ, տարեսկիզբին տեղի ունեցած Հայաստանի նախագահական ընտրութեան ընձեռած հիմնական…

ԼՂՀ-ն պետք է ընդգրկվի բանակցային գործընթացում

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում 2013թ. ընթացքում ըստ էության ոչինչ տեղի չունեցավ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Միակ փոփոխությունը, որը կարող էր տեղի ունենալ, կապված էր եվրոպական ասոցացման գործընթացների հետ, սակայն սեպտեմբերի 3-ին Մաքսային միություն մտնելու հայտարարությունից հետո դա էլ տեղի չունեցավ: Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանն իր ռազմական քաղաքականությունից նահանջելու…

Արցախում ապրում է 140 000 պահակ

Հարցազրոյց ԼՂՀ փոխ վարչապետ Արթուր Աղաբէկեանի հետ 1994-ին՝ զինադադար կնքելուց յետոյ, Արցախը կանգնեց կոշտ իրականութեան դէմ յանդիման: Երկրի խաղաղութիւնը խաթարուած էր՝ աւերուած ենթակառուցուածքներ, կաթուածահար համակարգեր, փլատակների վերածուած բնակավայրեր, ահռելի ընկերային բեռ: Անցաւ ընդամէնը երկու տասնամեակ: Թւում է բաւարար ժամանակ է ամէն ինչ զրոյից սկսելու եւ մեծ յաջողութիւնների հասնելու: Յատկապէս, որ կը գտնուեն մարդիկ, ովքեր օրինակներ…

Մեր հայրենիքի ժողովրդագրական համապատկերը մեր առաջնային խնդիրն է

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանդահարյանի դիտարկմամբ՝ Սփյուռքը պիտի գիտակցի, որ աշխարհի ցանկացած անկյունում գտնվող հայը պիտի շնչի, արարի և ստեղծագործի ՀՀ-ի հզորացումը գերնպատակ ունենալով: Ամփոփելով 2013-ը՝ նա նշեց, որ տարին դրական և բացասական առումներով բեկումնային շրջադարձեր չունեցավ, բայց եղան վճռորոշ պահեր, որոնք կարող են ընդհանրապես հայկական աշխարհի վրա ճակատագրական հետևանքներ ունենալ։ «Երևանը ճիգ չխնայեց…