Ամսական արխիւներ. February 2014

Հանդիպում Հոլանտայի մէջ Զուիցերիոյ դեսպանին հետ

Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը 2014 թվականի փետրվարի 4-ին այցելեց Հաագայում Շվեցարիայի դեսպանություն և հանդիպեց դեսպանորդներ՝ Անյա Զոբրիստ Ռենտենարի և Ֆիլիպ Բրանդի հետ: Հանդիպման նպատակն էր՝ Շվեցարիայի կառավարությանը փոխանցել խնդրագիր հոլանդահայության անունից, առ այն, որ Մարդու Իրավունքների Եվրոպայի Դատարանի որոշումը Հայոց Ցեղասպանության ժխտող՝ Փեռինչեկի վերաբերյալ բողոքարկվի այդ երկրի արդարադատության նախարարության կողմից: Հանդիպմանը…

Մեկնարկել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի 2014 հեռուստամարաթոնը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը (ANCA) տվել է իր չորրոդ հեռուստամարաթոնի մեկնարկը, որի հասույթը կնվիրվի Հայաստանի պաշտպանությանը և Հայկական հարցի առաջխաղացմանն ու ԱՄՆ հայերի հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, հեռուստամարաթոնի մեկնարկի հանդիսավոր արարողությունը կայացել է հունվարի 31-ին Հարավային Կալիֆորնիայում: Հեռուստամարաթոնի կազմակերպիչները նախատեսում են այս դրամահավաքին աննախադեպ թվով մասնակիցների ներգրավել ԱՄՆ…

Ազգային ժողովը մերժեց գազային հանձնաժողով ստեղծելու առաջարկը

Իշխանական կոալիցիան մերժեց գազային պայմանագրերի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնությունը: «Կողմ` 44, դեմ` 58, ձեռնպահ`3: Որոշումը չի ընդունվել», – քվեարկության արդյունքները հրապարակեց Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նախաձեռնության հեղինակները հայտարարեցին, որ Հանրապետականն իր քվեարկությամբ ապացուցեց, որ թաքցնում է հանցավոր գործարք: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը` ՀՅԴ-ն «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը եւ ՀԱԿ-ը, ուզում…

«Ո’չ» կեղծավոր քաղաքականությանը. Մինսկի խմբի համանախագահներին Երեւանում դիմավորեցին բողոքի ակցիայով

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունների անդամները փետրվարի 5-ին, ժամը 11։30-ից հավաքվել են ԱԳՆ շենքի մոտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի կապակցությամբ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ համանախագահների չեզոք դիրքորոշման դեմ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին ու Ժակ Ֆորին, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին…

Կառավարությունն ինքն իր համար մրցույթ է հայտարարել

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսել է հանրակրթական ոլորտում սպասվող կրճատումների մասին։ Շուրջ 10 հազար աշխատատեղ է կրճատվելու, եւ ըստ պատգամավորի, այդքան ընտանիք հայտնվելու է սոցիալական ծանր պայմաններում: «Կարծես, կառավարությունն ինքն իր համար մրցույթ է հայտարարել. որքան հնարավոր է՝ շատ հակապետական գործողություններ իրականացնել», – ասել է Արծվիկ Մինասյանը եւ շարունակել,- «Դիմում ենք ԱԺ-ին,…

ԼՂՀ-ում գործունեություն իրականացնող բանկերն արդարացի չեն բնակչության հանդեպ

Գաղտնիք չէ, որ Արցախի բնակչության զգալի մասը բանկային տարբեր տեսակի վարկային պատքեր ունի: Փոքր եւ միջին վարկերը արցախցու համար անհրաժեշտություն են դարձել: Մեր համաքաղաքացիներից շատերը վարկ վերցնում են ոչ թե հենց բիզնես ծրագիր իրականացնելու համար, այլ շատ հաճախ՝ սովորական, կենցաղային հոգսերը հոգալու : Շատերը չունենալով համապատասխան մասնագիտական գիտելիքներ, բանկերի կողմից մատչելի վարկերի գովազդի ազդեցության տակ,…

Ծածկադմփոց՝ ժողովրդի թիկունքում

Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, եթե մինչեւ նստաշրջանի սկիզբը հավաքվում են 44 ստորագրություններ եւ հանձնվում ԱԺ քարտուղարությանը, ապա հարցը իմպերատիվ կերպով մտնում է քննարկման: ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները որոշել են այս ընթացակարգով անակնկալի բերել քաղաքական մեծամասնությանն ու յուրաքանչյուր քառօրյայի սկզբին շրջանառության մեջ դնել մի նոր որոշման նախագիծ: Բացումը արվեց երեկ գազային պայմանագրերի «մութ» կողմերը բացահայտող…

Դաշնակցական երիտասարդները բողոքում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշման դեմ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունները բողոքի ցույց են կազմակերպում, որի ընթացքում իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` հրադադարի խախտման համար Ղարաբաղյան հակամարտության կողմերին հավասարապես մեղադրելու դիրքորոշման դեմ: Նրանք հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ: Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը և դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքն…

Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևն ակտիվորեն շրջանառվում է ԱՄՆ կոնգրեսում

Հայ դատի ԱՄՆ արևելյան շրջանի հանձնախումբը մեծ աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության» բանաձևի քննարկման և առաջմղման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ակտիվիստ Ջոզեֆ Քազազյանի հոդվածին, նոր բանաձևին սատարող կոնգրեսականների թիվը գնալով աճում է: Բանաձևը ներկայացնելուց ի վեր ամերիկահայությունը ողջ երկրով մեկ պարբերաբար կոչեր…