Ամսական արխիւներ. April 2014

ՀՅԴ երիտասարդականի կոչ-յայտարարութիւնը ԸԵՄՄ-ին Քեսապի դէպքերի կապակցութեամբ

ՀՅԴ Երիտասարդականը Քեսապի դէպքերի կապակցութեամբ թուականիս մարտի 28-ին կոչ-յայտարարութեամբ դիմել էր Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան` պահանջելով կեցուածք ճշտել այդ առընչութեամբ և, ՀՅԴ Երիտասարդականի դիրքորոշումը փոխանցել կազմակերպութեան անդամ միւս միութիւններին։ Տեղեկացնում ենք, որ ՀՅԴ Երիտասարդականի կոչ-յայտարարութիւնը ԸԵՄՄ-ն տեղադրել է իր կայքում և, այն ուղարկել անդամ կազմակերպութիւններին։ Գրութեանս կից ներկայացնում ենք կոչ-յայտարարութեան հայերէն և անգլերէն տարբերակները։ ՀՅԴ…

Յայտարարութիւն

Ազգովին կը գտնուինք Թուրքիոյ կողմէ հայ ժողովուրդին դէմ պետականօրէն գործադրուած ցեղասպանութեան 99-ամեակի սեմին։ 24 Ապրիլ 1915ին ի գործ դնելով հայ ժողովուրդի բնաջնջման իր քաղաքական ծրագիրը, թրքական պետութիւնը կատարեց մարդկութեան դէմ գործուած 20րդ դարու առաջին ցեղասպանական ոճրագործութիւնը, որուն հետեւանքները զգալի են մինչեւ այսօր։ Թուրքիոյ գործադրած ցեղասպանութիւնը տակաւին անպատիժ եւ անհատոյց կը մնայ։ Թուրքիա կը շարունակէ ուրանալ…

Քեսապահայութեան բռնի տեղահանման դէմ՝ Յունահայութիւնը բողոքի նամակ յանձնեց Յունաստանի մօտ Ամերիկայի դեսպանութեան

Նամակ յղուած է դեսպան Տէյվիտ Փիրսի միջոցաւ ԱՄՆ պատկան մարմիններուն Երէկ, Չորեքշաբթի 2 Ապրիլի կէսօրուան ժամերուն, Յունաստանի մօտ Ամերիկայի Միացեալ Նահանգներու դեսպանութեան մէջ, նախապէս ճշդուած ժամադրութեամբ, հանդիպում տեղի ունեցաւ Յունահայ գաղութը եւ ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբը ներկայացնող եռանդամ պատուիրակութեան մը եւ ԱՄՆ դեսպանութեան պաշտօնատարներու միջեւ: Եռանդամ պատուիրակութիւնը կը բաղկանար Յունահայոց առաջնորդ Գերշ. Տ. Խորէն եպս.…

Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասն արդեն բարձրացրել է Քեսաբի իրադարձությունների հարցը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունն արդեն «բարձրացրել է» վերջին օրերին Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի գրավման հարցը: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը՝ ի պատասխան կոնգրեսական Ադամ Շիֆի հարցի, հաղորդում է ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը կոչ է արել կազմակերպությանը ավելի շատ…

Գլխավոր դատախազը հանդիպել է Հրաչ Մուրադյանի հարազատների հետ

Այսօր առավոտյան, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հանդիպել է Պռոշյանի նախկին գյուղապետ, 2013թ ապրիլի 2-ին սպանված Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: ՀՀ գլխավոր դատախազը Հ. Մուրադյանի հարազատներին ներկայացրել է սույն գործով ընթացող նախաքննության ընթացքի, կատարված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների մասին: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նախաքննական մարմնի կողմից մինչ օրս…

Եթե չեն կարողանում կամ չեն ուզում բացահայտել, պետք է հեռանան

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության տարելիցի առթիվ այսօր Պռոշյան գյուղում կազմակերպված հիշատակի խնկարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «Ամբողջ մեր մտահոգությունը եւ դժգոհությունը այս ընթացքի հետ կապված այն է, որ անցել է մի տարի, բայց մինչեւ հիմա, ըստ էության, որեւէ քայլ առաջ չի կատարվել, եւ սա է, որ մեր…

Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը հանձն է առել Քեսաբի դեպքերի մասին իրազեկումը ՄԹ քաղաքական շրջանակում

Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը հանձն է առել այդ երկրի քաղաքական շրջանակներում առաջ քաշել Քեսաբի հարցն ու կոչ է անում պաշտպանել անմեղ բնակիչներին, ովքեր ձգտում են ապրել իրենց բանակավայրում խաղաղ պայմաններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբից, հայտարարության մեջ նշված է, որ միջազգային հանրությունը պատասխանատու է Թուրքիայի կողմից ծայրահեղական խմբերին աջակցությունը դադարեցնելու համար:…

Նիկոլ (Վանա Իշխան) Պողոսյան – (1882-1915թթ)

Իշխանը` Նիկոլ Պողոսյանը (Միքայելյան) XX դարասկզբի հայ ազատագրական պայքարի երևելիներից է: Ծնվել է 1882 թ. Արցախի Վարանդա գավառի Քառասնա գյուղում, ունևոր առևտրականի ընտանիքում: Փոքրուց Նիկոլի մեջ ծնողները բացահայտեցին ուսման սերը, և հայրը նրան կրթության տվեց Շուշիի թեմական դպրոցում, որն այդ տարիներին հայ կրթության առաջատար դարբնոցներից էր: Ավելորդ չէ նշել, որ Շուշիի թեմական դպրոցը դարբնոց էր…

Կառավարությունը փորձում է ՍԴ-ի որոշումը տեղափոխել այլ հարթություն

Կառավարությունը ՍԴ-ի որոշումը փորձում է տեղափոխել այլ հարթություն և պնդաճակատությամբ առաջ մղել այն, ինչը ձեռնտու է իրեն: Այս մասին Սահմանադրականի շուրջ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Անդրադառնալով կառավարության որոշ ներկայացուցիչների այն հայտարարությանը, թե «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքը կշարունակի գործել մինչև սեպտեմբերի 30-ը, նա նշեց, որ նման բան չկա, և…

Ադրբեջանցիներն ու թուրքերն աշխատում են վարձկանների միջոցով, իսկ մենք՝ հոգով

Հարցազրույց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասնեյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ Վերջերս Արցախում տեղի ունեցած ՀՅԴ Միջմարմնական խորհրդաժողովի շրջանակներում Արցախ էր այցելել նաեւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը, ով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: – Հայ Դատի գրասենյակները ի՞նչ աշխատանքներ են ծավալում Եվրոպայում եւ, մասնավորապես, ինչ՞ աշխատանքներ են…