Ամսական արխիւներ. August 2014

«Ազդակ»ի Խմբագրական. Ապրուած Եւ Ապրեցնող Օրեր (Պանք Օթոմանի Գրաւման 118-Ամեակին Առիթով)

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կազմակերպած ցուցական կարեւորագոյն աքթերէն կը նկատուի Պանք Օթոմանի գրաւումը: Դրամատան գրաւումը բռնամիջոցի տեսքով` ունի սակայն յեղափոխական բարոյական արժեհամակարգին պատկանող գեղեցիկ բաղադրիչներ: Քանի մը կարեւոր խորհուրդ Պանք Օթոմանի գրաւման նշումին առիթով կ՛ուրուագծուի, աքթին պատմաքաղաքական արժեւորման հերթական փորձի ընթացքին: Օսմանեան դրամատան գրաւումը կ՛իրականանար Դաշնակցութեան հիմնադրութեան առաջին ժամանակահատուածին: Միայն վեց տարի կը բաժնէ այս հերոսապատումը…

ԱՄՆ կոնգրեսականները բողոքի ձայն են բարձրացնում ադրբեջանական ագրեսիվ գործողությունների դեմ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակում է ջանքերը ամերիկացի կոնգրեսականների բողոքի ձայնը ադրբեջանական ագրեսիայի դեմ բարձրացնելու ուղղությամբ` միաժամանակ կոչ անելով Նախագահ Օբամայի վարչակազմին` կանգնեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, ալիևյան ագրեսիան կասեցնելու հերթական հայտարարություններով են հանդես եկել ԱՄՆ կոնգրեսականներ Ջեկի Սփայերը, Թոնի Կարդենասը և Դեյվիդ Սիսիլինը: «Անհրաժեշտ է…

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը կոչ է անում կանգնեցնել Ալիևի ընթացքը դեպի պատերազմ

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կանգնեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «ընթացքը դեպի պատերազմ»: Օգոստոսի 8-ին գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը և ներկայացուցիչ Քեյթ Նահապետյանը հանդիպել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին և վերջինիս կոչ արել ճնշում գործադրել Միացյալ Նահանգների կառավարության վրա՝ զսպելու Ադրբեջանի անխոհեմ ռազմական նկրտումները: Նրանք…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն կը շարունակէ քաղաքական խորհրդակցութիւնները

Ուալիտ Ժոմպլաթի հետ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւնը` բաղկացած ընկերներ Յակոբ Խաչերեանէ, Սեպուհ Յովնանեանէ, Յովհաննէս Թասլաքեանէ եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիէ, 11 Օգոստոսի յետմիջօրէին այցելեց Քլեմանսօ, ուր հանդիպում մը ունեցաւ Ընկերվար յառաջդիմական կուսակցութեան ղեկավար, երեսփոխան Ուալիտ Ժոմպլաթի հետ: Հանդիպումին ընթացքին քննարկուեցան տեղական եւ շրջանային իրադարձութիւնները: Վարչապետ Սալամի հետ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի…

Ակնարկ. Միեւնոյն Համախմբուածութեամբ Նաեւ` Տեղեկատուականը

Ինչպէս ակնկալելի էր Սոչիի եռակողմ հանդիպումէն ետք, շատ արագ նկատուեցաւ լարուածութեան նուազում թէ՛ Արցախ-Ազրպէյճան շփման գիծին եւ թէ՛ Հայաստանի Հանրապետութիւն – Ազրպէյճան պետական սահմանագիծին վրայ: Եթէ ընդունինք քաղաքական այն վարկածը, որուն հիմամբ Սոչիի եռակողմ հանդիպումով նախագահ Փութինը ընդգծեց Ռուսիոյ գերմիջնորդ ըլլալու հանգամանքը եւ բանակցային ղեկը իր ձեռքին պահելու փաստը, ապա այնտեղ արծարծուած բացառապէս խաղաղ միջոցներով…

Ամերիկացի Քոնկրեսականներ Դատապարտած Են Ազրպէյճանի Վերջին Օրերու Յարձակումները

«Ասպարէզ» կը հաղորդէ, որ Միացեալ Նահանգներու Քոնկրեսի անդամները արձագանգած են Ազրպէյճանի` Լեռնային Ղարաբաղի սահմանին վրայ կատարած յարձակումին եւ կոչ ուղղած են երկարատեւ խաղաղութիւն հաստատելու: Քոնկրեսականներ Էտըմ Շիֆ, Պրետ Շըրմըն եւ Տէյվիտ Չիչիլինէ հրապարակած են յայտարարութիւններ Ազրպէյճանի կողմէ զինադադարի խախտման վերջին դէպքերուն կապակցութեամբ: «Երկու տասնամեակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կ՛ապրի Ազրպէյճանի արձակազէններու կրակոցին մնայուն սպառնալիքին տակ, իսկ…

Հրաչ Մուրադյանի սպանության մեղադրյալի վարկածը չի փոխվել

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված, ապա անցած տարվա դեկտեմբերին ազատ արձակված Արայիկ Պետրոսյանը շարունակում է մնալ մեղադրյալ, չնայած նրա վերաբերյալ նախաքննական մարմինը որեւէ գործողություն չի կատարում: Այս մասին NEWS.am-ին ասաց Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը: «Արայիկ Պետրոսյանին ազատելու որոշման մեջ դատախազը սեւով սպիտակի վրա գրել էր, որ սպանության գործում Արայիկ Պետրոսյանի մասնակցությունն ապացուցված…

Հայերը և ասորիները ԱՄՆ-ում դեմ են դուրս եկել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հանդեպ իրականացվող բռնություններին

Միացյալ Նահանգների ասորական, քաղդեական և սիրիական համայնքների առաջնորդները և Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբի ակտիվիտները հանրահավաք են անցկացրել ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց` ի պաշտպանություն Մերձավոր Արևելքի քրիստոնյաների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, հանրահավաքի մասնակիցները կոչ են արել միջազգային հանրությանը ավելացնել ջանքերը Իրաքում և Սիրիայում արմատական ​​ծայրահեղականների կողմից իրենց եղբայրների դեմ թիրախավորված հարձակումներին վերջ…