Ամսական արխիւներ. May 2015

ՀՅԴ-ն տոնի վերածեց աշխատավորի օրը

Մայիսի 1-ի՝ աշխատավորների համերաշխության օրվա կապակցությամբ ՀՅ Դաշնակցությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպեց տոնական մեծ համերգ, որին իրենց մասնակցությունը բերեցին ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, ազգային, ժողովրդական երգերի կատարողներ՝ Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին, Սամվել Երանյանը, ինչպես նաեւ Արցախի երգի, պարի պետական համույթը: Հրապարակում հավաքված ավելի քան 10.000 արցախցիներն իրենց երգ ու պարով…

Դաշնակցականները ձեռք են բերել ընտրողների հավատն ու վստահությունը

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Արցախի` մայիսի երեքին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչները այսօր հանդիպում ունեցան դիտորդական առաքելություն իրականացնողների և իրենց ընտրողների հետ` ամփոփելու քարոզարշավը, որից հետո ընտրողները հնարավորություն ունեցան ունկնդրելու Դաշնակցության կազմակերպած համերգը: Տեղեկացնենք, որ ՀՅԴ ցուցակը գլխավորում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Նա իր ելույթում նշեց,…

ՀՅԴ-ի իրազեկման ակցիան աշխատավորների իրավունքների վերաբերյալ

Այսօր, Աշխատանքի և աշխատավորության միջազգային օրվա հետ կապված, ՀՅԴ Երևանի «Ռուբեն» կոմիտեությունը Հյուսիսային պողոտայում իրազեկման ակցիա էր կազմակերպել, որի նպատակը մարդկանց իրենց իրավունքների մասին իրազեկելն էր: Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում:

17 տոկոս զործազրկություն. պատճառները և նվազման ճանապարհը

Այսօր Աշխատանքի և աշխատավորության միջազգային օրն է: Օրվա հետ կապված` ժամը 14:30-ին ՀՅԴ Երևանի «Ռուբեն» կոմիտեությունը Հյուսիսային պողոտայում իրազեկման ակցիա կկազմակերպի, որի նպատակն է աշխատողներին իրազեկել իրենց իրավունքների մասին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Երևանի «Ռուբեն» կոմիտեության անդամ Մեսրոպ Եսայանը նշեց, որ 120 տարի առաջ այս օրը մարդիկ դուրս եկան փողոց՝ պայքարելու իրենց իրավունքների համար,…

«Ազդակ»ի Խմբագրական. Շարունակել Սկսուած Գործընթացը

(Մայիսմէկեան Տօնին Առիթով) Մայիսմէկեան խորհուրդին քաղաքական այժմէական հնչեղութեամբ մեր իրականութեան պարզած վիճակները լոյսին բերելու որեւէ փորձ ներկայ պահուն անպայման պիտի յիշէ մեր երկրի ներքաղաքական դաշտը յանկարծակիօրէն ցնցած հարստապետութիւնն ու քաղաքականութիւնը իրարմէ կտրուկ ձեւով անջատելու ամէնէն բարձր մակարդակներով առնուած քայլն ու անոր անմիջական հետեւանքները: Խօսքը կը վերաբերի քաղաքական դաշտը գրագիտացման ենթարկելու առաջադրանքին, որ մինչ այժմ մէկ…