Ամսական արխիւներ. December 2015

ՀՅԴ 125-Ամեակի Պաշտօնական Հանդիսութիւնը Շուէտի Մէջ

Շաբաթ, 5 դեկտեմբերին, հեռաւոր Սքանտինաւեան ափերուն վրայ գտնուող Շուէտի հայկական գաղութը Սոտէրթալիոյ մէջ հանդիսաւորապէս նշեց ՀՅԴ-ի 125-ամեակը, կազմակերպութեամբ Շուէտի ՀՅԴ կազմակերպութեան ու ՀՅԴ ՇԵՄ-ի Կեդրոնական վարչութեան: Ներկայ էին «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեան, Շուէտի Հայ դատի յանձնախումբի ներկայացուցիչ Արշակ Քաֆաֆեան, Շուէտի մէջ Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնեան, Կեդրոնական Եւրոպայի Սքանտինաւիոյ հայրապետական պատուիրակի փոխանորդ Եղիշէ վրդ.…

Ասում եք` կա մեկը, ով տեսել է խախտում և չի կանխել, ո՞վ է, անունն ասեք

Ընտրական համակարգը պետք է փոխվի այնպես, որ իշխանության գալը կյանքի ու մահու հարց չդառնա. այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք այդքան բացատրեցինք: Ովքեր չեն ուզում հասկանալ, այդպես էլ չհասկացան: Ընտրակեղծարարությունը երբ անում ես` ստանալու ամբողջ իշխանությունը, մի մեքենա է դրա համար օգտագործվում, իսկ երբ գիտես` անես, թե`…

Եթե դատարանն ասի, որ ընտրությունը կեղծված է, մենք առաջինը կլինենք, որ այդ փաստի հետ հաշվի կնստենք

Հանրաքվեից հետո ավելի սրվել են մեղադրանքները Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) հասցեին հատկապես այն պատճառով, որ կուսակցությունը վարում է իշխանահաճո քաղաքականություն: Հաճախ են ընդդիմադիր ճակատից, մասնավորապես՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատից նման մեղադրանքներ հնչում: «Առավոտը» ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է Դաշնակցության լռության պատճառը, և արդյոք առո՞ղջ է իրենց ընդդիմախոսների կողմից կուսակցության հասցեին հնչող…

Ադրբեջանը չի ուզում պատերազմ, որովհետև սկսել է տուժել տնտեսապես

Չի բացառվում, որ Թուրքիան փորձում է Հայաստանի միջոցով Ռուսաստանին պատասխան տալ. Yerkir.am-ի զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Հնարավոր է` ասել են` մի քիչ ավելի շիկացրեք մթնոլորտը, բայց չեմ կարծում, որ միայն դա է պատճառը, որ Ադրբեջանն այս քայլերին է գնում: Ադրբեջանը միշտ էլ բարձրաստիճան հանդիպումներից առաջ փորձում…

Կոալիցիա մտնելու հարց քաղաքական օրակարգում չունենք

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով ՀՅԴ-ի` կոալիցիա մտնելու հավանականության մասին, հայտնեց, որ նման առաջարկ իրենք դեռ չեն ստացել, ոչ էլ այդ մասին քննարկում են ունեցել: «Նման օրակարգ մեզ մոտ գոյություն չունի»,- ասաց նա: Պատասխանելով հարցին` եթե կոալիցիա կազմելու առաջարկ լինի, կհամաձայնե՞ն, Մարգարյանն ասաց. «Մենք, համենայն դեպս, պատասխանատվությունից փախչող չենք, բայց ամեն…

Եզդիների ազգային միավորման նախագահը շնորհավորել է ՀՅԴ 125-ամյակը

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը շնորհավորել է Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամներին կուսակցության 125-ամյակի առթիվ: «Անկեղծորեն, սրտանց ուրախանում եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության 125-րդ տարեդարձի առթիվ և շնորհավորում եմ Դաշնակցության բոլոր անդամներին հոբելյանի առթիվ: Հարյուրամյակների ստացած փորձը ցույց է տվել, որ դուք ուրախացել եք Հայոց աշխահի առանջընթացով և ձեռքբերումներով, մեկնել եք օգնող ձեռքը…

Խոսելով Դաշնակցության ու դաշնակցականների մասին պիտի խոսեմ հայրենիքի եւ հայ մարդու մասին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ 125 – ամյակի հանդիսավոր միջոցառմանը (Երեւան – 11 դեկտեմբեր 2015) Խոսելով Հայ Յեղափոխական Դաշնակցության ու դաշնակցականների մասին, ես պիտի խոսեմ հայրենիքի եւ հայ մարդու մասին: Չէր լինի Դաշնակցություն, եթե հայրենիք ունենալը հեշտ լիներ, չէին լինի դաշնակցականներ, եթե հայ լինելը հեշտ լիներ: Դաշնակցության ծնունդը կենսական անհրաժեշտություն էր: Միջնադարում հայոց…

Դաշնակցությունը նշում է 125-ամյակը

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի Ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում նշվում էր ՀՅ Դաշնակցության 125-ամյակի տոնակատարությունը: Մինչ միջոցառման սկսելը Aravot.am-ը զրուցեց Բեյրույթի Հայկ Արսլանյան ճեմարանի տնօրեն Տիգրան Ջիմբաշյանի հետ, որը Դաշնակցության երկարակեցության մասին խոսելով նշեց, որ այն գաղափարախոսության, այն աշխարհայացքի մեջ է, որը եկել է մեր ժողովրդի պատմությունից եւ այդ է պատճառը, որ փոխվող ժամանակների մեջ,…

Հայաստանը հզոր է և ամուր նաև ձեր գործունեության շնորհիվ

Նախագահի շնորհավորական ուղերձը՝ ՀՅԴ-ի 125-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամներին և ՀՅԴ 125-ամյակի տոնակատարության մասնակիցներին, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 125-րդ տարեդարձի կապակցությամբ: Հիմնադրումից ի վեր՝ կուսակցությունը հանդիսացել է հայոց քաղաքական կյանքի առաջատար ուժերից մեկը՝ մշտապես…

Հավատալ և գործել

Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի խոսքը ՀՅ Դաշնակցության 125 ամյակի տոնակատարությանը Սիրելի’ բարեկամներ, ընկերներ, Դաշնակցության՝ երեք դարերի վրա երկարող էպիկական ներկայությունը մեկ բացատրություն ունի: Այն մեր ինքնության, մեր տեսակի, մեր հայկականության հարազատ արտացոլումն է: Իբրև գաղափար և իբրև կառույց: Այլ գաղտնիք գոյություն չունի: Մեր մշակույթի, մեր հոգևոր կյանքի, մեր ռազմիկի ու գյուղացու ազնվականության արդյունք…