Ամսական արխիւներ. January 2016

Ե՞րբ, Ինչո՞ւ Եւ Ինչպէ՞ս Սկսաւ Տօնուելու ՀՅԴ «Մեր Օր»ը

Աւանդաբար ամէն տարեվերջի կատարուող «Մեր Օր»ուան տօնակատարութիւնը, աւելի քան քառորդ դարէ ի վեր, 1980ականներու սկիզբէն, վերածուած է հաշուետուութեան օրուան: Ճշգրիտ կամ մնայուն տօնական տարեթիւ մը չունի ՀՅԴ «Մեր Օր»ը, բայց սովորաբար կը տօնուի տարեվերջի ամիսներուն, իրարու քով կը բերէ շարքային թէ համակիր դաշնակցականները եւ, Դաշնակցութեան կտրած ուղիին պատմական արժեւորումը կատարող ելոյթներու կողքին, լուսարձակի տակ կ՛առնէ…

Սլաքներ – Իրական Աշխարհէն Խզուած Օպամա Մը…

«Միութեան Վիճակը» խորագրեալ իր տարեկան ճառին ընթացքին, Երեքշաբթի, 12 Յունուարի երեկոյեան, նախագահ Պարաք Օպամա անգամ մը եւս ապացուցեց, որ իրական աշխարհէն կտրուած է. խզում մը՝ որ տարուէ տարի խորացաւ ու շեշտուեցաւ Սպիտակ Տուն իր մուտքէն ասդին։ Նախագահին ելոյթին հանդիսատես խորհրդարանականներն ու զինուորական, դիւանագիտական եւ դատական մարզերու մարդիկը եւս ի յայտ բերին իրականութեանց հետ համաչափ անյարիրութիւն։…

ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների դեմ ստորագրահավաքին միացել է ավելի քան 4 հազար մարդ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում երկու հակահայկական զեկույցների դեմ նախաձեռնած ինտերնետային ստորագրահավաքին արդեն միացել է 4454 մարդ, և այս թիվն աճում է ամեն րոպե: Ստորագրահավաքը նախաձեռնել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակը: Ստորագրահավաքն անցկացվում է Change.org կայքում: Ստորագրահավաքը կշարունակվի մինչև 2016թ. հունվարի 26-ը, երբ ԵԽԽՎ լիագումար նիստում կմեկնարկի երկու հակահայկական զեկույցների քննարկումը: Զեկույցներից մեկի…

Ակնարկ. ԵԽԽՎ-ն Կը Հակասէ ԵԱՀԿ-ին

Յունուար 26-ին Եւրոպական խորհուրդի խորհրդարանական վեհաժողովին մէջ (ԵԽԽՎ) կը նախատեսուի քննարկել երկու զեկուցում, որոնք ունին հակահայկական բովանդակութիւն: Անոնք են` բրիտանացի խորհրդարանական Ռոպըրթ Ուոլթըրի «Բռնութեան աճը Լեռնային Ղարաբաղի եւ Ազրպէյճանի միւս բռնագրաւուած տարածքներուն մէջ» եւ Պոսնիա – Հերցեկովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարքովիչի` «Ազրպէյճանի սահմանամերձ բնակավայրերու բնակիչները կանխամտածուած կերպով կը զրկուին ջուրէ» զեկուցումները: ԵԽԽՎ-ի քննարկած հակահայ բանաձեւերու թղթածրարը…

Միջազգային հանրությունը չպետք է ծախու ապրանք դառնա Ադրբեջանի ձեռքին

Առաջին անգամ չէ, որ ԵԽԽՎ-ն հակահայկական ու միակողմանի բանաձևեր է քննարկում` հակառակ հայկական կողմի բողոքների: Այս մասին «Արմենպրես» մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` անդրադառնալով ԵԵԽՎ ձմեռային նստաշրջանում երկու հակահայկական բանաձևերի սպասվող քննարկմանը: Նրա խոսքով՝ հայկական կողմը կարողացածն անում է, պարզապես այստեղ կարևորվում…

Ռուբլու արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա մեղմելու համար պետք է անցում կատարել բորսայական համակարգի

«Միջազգային վերջին զարգացումները ցույց են տալիս, որ աշխարհի նոր ազդեցության վերաբաժանումներ են տեղի ունենում, և նավթի գների նկատմամբ փոփոխությունները ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հիմնավորումներ ունեն,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով աշխարհում նավթի և բենզինի գնանկման պատճառներին: Իսկ թե ինչով է պայմանավորված այն, որ այդ գնանկումը չի անդրադառնում…

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի դիմումը ԵԽԽՎ-ին

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 12-ին, հաղորդագություն-նամակով, ահազանգ է հնչեցրել, առաջիկա օրերին, Եվրոպայի խորհրդի կողմից, Արցախի խնդրով ադրբեջանամետ բանաձևի քվեարկության հավանականության վերաբերյալ: Ըստ CCAF-ի՝ եվրոպական այդ կառույցը թուրքական և ադրբեջանական լոբիի հզոր ազդեցության տակ է և, մարդու իրավունքները անտեսելով, նախընտրում է նավթն ու աշխարհառազմավարական շահերը:: Այս առթիվ CCAF-ի համանախագահներ Մուրադ Փափազյանը (ՀՅԴ Բյուրոյի անդամ)…

Իմ հիմնական գործերից մեկը խորհրդարանում լինելու է Հայոց Ցեղասպանութեան արծարծման հարցը

Անմոռանալի զրոյց-հանդիպում Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարօ Փայլանի հետ Խորհրդարանում ինձ ասում են ՀԱՅ ԿԱՐՕ Կարօ Փայլանը երեք հայ պատգամաւորներից մէկն է, որոնք նոյեմբերին խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքով մուտք գործեցին Թուրքիայի խորհրդարան: Կարօն ընտրւել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան» (թուրքերէնով Հէ.Դէ.Փէ. Halklarin Demokratik Partisi) կողմից: Կարօ Փայլանը հասարակական-ազգային գործիչ է, տարիներ աշխատել է Ստամբուլի հայկական դպրոցների համար, անդամակցում…

Պարզաբանումը գոհացնում է այնքանով, որ հարցականի տակ չի դնում Ցեղասպանությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությաւնից «Ազատությանը» փոխանցեցին, որ Համայն Ռուսիո պատրիարքի սկանդալային հայտարարության վերաբերյալ պատրիարքարանի հրապարակած պարզաբանումից հետո պաշտոնական Երևանը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չի տեսնում: Սուրբծննդյան հարցազրույցում պատրիարք Կիրիլի հայտարարությունը, թե Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել, վրդովմունք էր առաջացրել, ինչից հետո՝ երեկ երեկոյան լրատվամիջոցներով տարածվեց պատրիարքի մամլո քարտուղարի մեկնաբանությունը հայաստանյան լրատվամիջոցների համար: Ուշագրավ է, որ այդ հայտարարությունը…

Ժողովրդային ու երիտասարդական խուռներամ եւ խրախուսիչ ներկայութեամբ Աթէնքի մէջ նշուեցաւ Հ.Յ.Դ. 125ամեակը

Սի­մոնՎ­րա­ցեա­նի «­Մերազ­գիխիղ­ճը ­Դաշ­նակ­ցու­թիւննէ» խօս­քիներշն­չու­մով, ուրխտա­ցո­ւածէհա­յու­թեանուհայ­րե­նի­քինծա­ռա­յե­լուՀ.Յ.Դ.իան­կոտ­րումհա­ւատ­քը, յու­նա­հա­յու­թիւ­նընորսե­րուն­դիաշ­խոյժմաս­նակ­ցու­թեամբեւժո­ղովր­դա­յինխուռ­նե­րամուխրա­խու­սիչներ­կա­յու­թեամբպան­ծա­ցուց Հ.Յ.Դ. 125ա­մեա­կին նո­ւի­րո­ւած հան­դի­սա­ւոր ե­րե­կոն՝զայն վե­րա­ծե­լով հայ­րե­նա­սի­րա­կան ո­գիի ար­տա­յայտ­ման իւ­րօ­րի­նակ տօ­նի։ «125 տա­րի՝ յա­նուն ժո­ղո­վուր­դի, յա­նուն հայ­րե­նի­քի» նշա­նա­բա­նով, ­Շա­բաթ՝ 9 ­Յու­նո­ւար 2016ի ե­րե­կո­յեան ժա­մը 8ին, ­Գո­քի­նիոյ «­Զա­ւա­րեան» ­Կեդ­րո­նի մար­զա­դաշ­տին մէջ, հոծ բազ­մու­թեան եւ մեծ թի­ւով ե­րի­տա­սարդ­նե­րու ներ­կա­յու­թեամբ, նշո­ւե­ցաւ ­Հայ ­Յե­ղա­փո­խա­կան ­Դաշ­նակ­ցու­թեան 125ա­մեա­կը: Տօ­նա­կա­տա­րու­թիւ­նը կազ­մա­կեր­պո­ւած էր Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդ­րո­նա­կան ­Կո­մի­տէի…