Ամսական արխիւներ. March 2016

ԱՄՆ հայ դատի հանձնախումբը ներկայացրել է Հայաստանի եւ Արցախի ֆինանսական օգնության ծրագիրը

ԱՄՆ հայ դատի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամներին է ներկայացրել 2017 թվականին Հայաստանին եւ Արցախին արտաքին ֆինանսական օգնության ծրագիրը։ Քարաքաշյանը օգնության առաջնահերթ կետերն է համարում. – Արցախին հատկացվող ֆինանսական օգնության բարձրացում, այդ թվում՝ Ստեփանակերտում բարոնուհի Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնի համար – Բաքվին հատկացվող ֆինանսական օգնության զրոյացում, մինչեւ…

Սիմոն Այնէճեան կը Ստանայ «Մովսէս Խորենացի» շքանշան

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգիսեանի գլխաւորած պատուիրակութեան Կիպրոս կատարած պաշտօնական այցելութեան ծիրէն ներս, Մարտ 16-ին Նիկոսիոյ Ազգային Առաջնորդարանի «Վահրամ Իւթիւճեան» սրահին մէջ տեղի ունեցած՝ կիպրահայ համայնքաին կառոյցներու եւ կազմակերպութիւններու ներկայացուցիչներու հանդիպումի ընթացքին, նախագահ Սարգիսեան պարգեւատրեց կիպրահայ ազգային գործիչ Սիմոն Այնէճեան «Մովսէս Խորենացի» շքանշանով: Պարգեւատրութիւնը արդիւնք է Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրապարակած հրամանագրին, որ կը հաստատէ, թէ…

Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ մեր բարեկամական հարաբերություններն իրենց արտացոլումն են գտել նաև կրթության ոլորտում: «Մեր հանրապետության բուհական համակարգում ավելի քան մեկ տասնամյակ գործող Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կարևոր դեր ունի, իսկ մեկ տարուց ավելի…

Այս Է Մեր Տեսակը

Ասպետի պէս երազային, գեղեցիկ էր ու դեռատի: Կը տողանցէր իր վաշտին հետ, այնպէս հպարտ ու քաջարի, կարծես կեանքի նժոյգը խենթ, լոկ իր կամքին կ՛ըլլար գերի: Բաւեց փշուր մը տաք ռումբի, որ կործանի հիմնայատակ, տառապանքի ու պայքարի այնքա՜ն կորով, այնքան վաստակ: Դաշնակցութիւնը իր լաւագոյններն է տուած ազատութեան Բագինին: Հպարտն ու քաջարին, հասունն ու դեռատին, արհեստաւորն ու…

Կառավարությունը բացահայտում է համայնքների տնտեսական ներուժը, որպեսզի ուղղի ներդրումներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարտի 18-ին աշխատանքային այցով Տավուշում էր: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանը: Նախարարն այցելել է մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ, մասնավորապես` Բաղանիս, Ջուջևան, Բերդավան, Դովեղ, հանդիպել համայնքի…

Րաֆֆի Համբարյանը կգլխավորի ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կառավարման խորհրդի անդամ Րաֆֆի Համբարյանը կփոխարինի Քեն Խաչիկյանին հանձնախմբի նախագահի պաշտոնում: Ինչպես տեղեկացրին հանձնախմբի մամուլի ծառայությունից, Խաչիկյանը կշարունակի իր գործունեությունը հանձնախմբում համայնքային մի շարք կարևորություն ունեցող ոլորտներում: «Ողջունում եմ ամերիկահայ համայնքին ծառայելու և հայ ազգի հզորության համար կամուրջներ կառուցելու այս նոր հնարավորությունը: Երբ միասին աշխատում, միասին երազում ենք, միավորվում մի նպատակի…

Աղվան Վարդանյանի հարցերը՝ Դավիթ Հարությունյանին

Այսօր ԸՕ նախագծի վերաբերյալ ԱԺ լսումների ընթացքում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մի շարք հարցեր ուղղեց հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: «Դուք ասում եք, որ մեխանիզմ ունենք, որ ընտրություններից հետո, սարքերի համադրումով, կարող ենք ճշտել, թե ինչ է կատարվել: Պատկերացնենք, որ ընտրություններին մասնակցել է մեկ միլիոն հարյուր հազար մարդ, ընտրություններից հետո համադրում ենք…

Լևոն Մկրտչյանը դպրոց-կենտրոնների տնօրենների հետ քննարկել է հանրակրթության ոլորտի հիմնախնդիրները

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մարտի 18-ին տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հանդիպումը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով միջոցառման…

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀԲ խմբի անդամ IFC-ի տարածաշրջանային տնօրենին

Մարտի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հանդիպումը Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` նախարարը գոհունակություն է հայտնել ՄՖԿ-ի` Հայաստանում իրականացրած ծրագրերի համար: Խոսելով կատարված աշխատանքի և առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին, Արծվիկ Մինասյանը նշել է ներդրումային միջավայրի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող…

Դաշնակցության տեսակետները չեն փոխվել և չեն փոխվի

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին: Ընտրացուցակների հրապարակման վերաբերյալ հարցին ի պատասխան, Ռուստամյանն ասաց, որ խնդիրը դեռևս շրջանցված չէ: «Ցուցակների հետ կապված խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, դեռևս հստակություն չկա, և մենք չենք շրջանցել այդ արգելքը: Որևէ հակասություն չկա, բայց խնդիրը դեռ հստակ չէ: Եթե սարքը թույլ չի տալիս…