Ամսական արխիւներ. May 2016

Հայկական կողմերն ունեն մի քանի նախապայմաններ

Հարցազրույց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի հետ -Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը, մեկնաբանելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվացումը, ասել է, թե ՌԴ առաջարկները հետաքրքրում են իրենց, մասնավորաբար առաջարկվող փուլային կարգավորումը: Այս պահին ի՞նչ հասկանալ «փուլային կարգավորում» ասելով, եւ արդյոք այս հայտարարությունը փակագծեր չի՞ բացում ռուսական լրատվամիջոցներով շրջանառված «լավրովյան պլանի»…

Ուսուցչի առաքելությունն անցյալն ապագային կապելն է

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հրավերով այցելել է դեսպանատանը կից Շահիդ Ֆահմիդեի անվան կրթահամալիր: Իրանի Հանրապետությունում նշվող ուսուցչի տոնի կապակցությամբ կրթահամալիրում կազմակերպված հանդիսության ժամանակ շնորհավորելով ուսուցիչներին և աշակերտներին` նախարար Մկրտչյանը կարևորել է ուսուցչի դերը` որպես կրթության նվիրյալների, որոնց առաքելությունն է` անցյալը կապել ապագայի…

ՀՅԴ Հայաստանի 20-րդ Գերագույն ժողովի հայտարարությունը

Ս.թ. ապրիլի 29-ից մայիսի 1-ը Աղվերանում գումարվեց ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 20-րդ Գերագույն ժողովը: Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, անդրադառնալով անցնող ժամանակահատվածում երկրում ընթացած հասարակական-քաղաքական գործընթացներին և զարգացումներին, կատարելով իրավիճակի համակողմանի վերլուծություն և արժևորում` Գերագույն ժողովը համախոհության և փոխըմբռման մթնոլորտում հաստատեց կուսակցության առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարական ուղենիշներն ու մարտավարությունը: Ժողովն արձանագրեց կուսակցության վճռականությունը`…

Արծվիկ Մինասյանն այցելել է Առևտրաարդյունաբերական պալատ

Ապրիլի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացել է հանդիպում արդյունաբերողների հետ: Ներկայացնելով ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի իրականացրած աշխատանքն ու գործառույթները` պալատի նախագահ Մարտին Սարգսյանը անդրադարձել է արդյունաբերողների առջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման առաջնահերթություններին: Քննարկվել են արտահանման, ներդրումներին, մաքսային, հարկային, ոլորտային անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին առնչվող հարցեր: ՀՀ…

Առաջիկա մի քանի տարիների ընթացքում ԵՏՄ-ում ընդհանուր արժույթ չի գործի

Եվրասիական տնտեսական համաժողովի Կոլեգիայի նախկին անդամ (նախարար), այժմ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը ոչ այնքան ռեալ է գնահատում Եվրասիական ինտեգրացիայի տարածքում միասնական արժույթին անցում կատարելու հեռանկարը: Tert.am-ի հետ զրույցում, խոսելով ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրման մասին, Արա Նռանյանն ասաց, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում ընդհանուր արտարժույթ չի գործի: Իսկ ցանկությունները, թե այդպիսի արժույթ պետք…