Ամսական արխիւներ. August 2016

Բյուրականում ավարտվել է ՀՅԴ երիտասարդական միության բանակումը

Բյուրականի ճամբարում ավարտվել է ՀՅԴ Երիտասարդական միության հնգօրյա բանակումը: Երիտասարդ դաշնակցականներն այս ընթացքում հասցրել են մարզվել ու կոփվել ֆիզիկապես, զարգացնել մտավոր կարողությունները, դասախոսություններ լսել հայտնի քաղաքական ու պետական գործիչներից, ուսումնասիրել հայոց պատմության կարևորագույն հիմնախնդիրները: Բանակումին մասնակցել է ավելի քան 250 երիտասարդ՝ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից: Դաշնակցության երիտասարդական և ուսանողական կառույցները վերսկսեցին բանակումներ անցկացնել…

Հնչեցնելով Զիջումը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան իր վերջին հրապարակային ելոյթին մէջ, Արցախի հարցով կատարեց հետեւեալ հաստատումը. «Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառւո՛ւմ է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառւո՛ւմ է: Մէկ անգամ եւս կրկնում եմ՝ բացառւո՛ւմ է: Ես իմ ողջ գիտակցական կեանքը իրականում նուիրել եմ այս խնդրին: Եւ իմ…

Ողիմպիական Ոսկին Եւ Միւս Ժանգը

Քանի աշխարհի «մեծ» կոչուածները չեն խորշիր իրենց քաղաքական հաշիւները մարզադաշտերու վրայ մաքրելու փորձութենէն, այս յօդուածագիրն ալ իրաւունքը ունի խօսելու մարզականն ու ոչ մարզականը իրարու խառնելու յոռի երեւոյթին մասին: Մարզականէն պիտի սկսինք, սակայն ուրիշ տեղ պիտի յանգինք: Ուրեմն, հանգուցեալ Վահանին ըսածին պէս՝ «գնացինք ժողովուրդ»: Անցնող Մարտին Հայաստանի Ֆութպոլի ֆետերասիոնը հրաժեշտի մրցում մը կազմակերպեց, ի պատիւ Հայաստանի…

Թուրքիայում սկսվել է Էրդողանի հեղաշրջման փորձը

Թուրքիայում ճիշտ է տապալվեց ռազմական հեղաշրջման փորձը, բայց հաջողվում է և ընթացքի մեջ է Էրդողանի հեղաշրջման փորձը: Այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Դրա մասին Էրդողանը զգուշացրեց հենց այդ ռազմական փորձի ժամանակ, երբ ինքը վերաձավ Ստամբուլ և հայտարարեց՝ «կարծես թե,…

Ազատիլ Ոչնչապաշտութենէ

Վեր­ջերս, Ե­րե­ւա­նի մէջ վե­րահ­րա­տա­րա­կուե­ցաւ Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թեան լրագ­րող, հե­ռուս­տա­հա­ղոր­դա­վար, քա­ղա­քա­կան գի­տու­թիւն­նե­րու թեկ­նա­ծու, Տոց. Աբ­րա­համ Գաս­պա­րեա­նի «Ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րու ի­րո­ղու­թիւն­նե­րը Մեր­ձա­ւոր Ա­րե­ւել­քի մէ­ջ» աշ­խա­տու­թիւ­նը, որ մաս­նա­գի­տա­կան խոր ու հան­գա­մա­նա­լից անդ­րա­դարձ մըն է Մեր­ձա­ւոր Ա­րե­ւել­քի յետ­գա­ղու­թա­յին շրջա­նին՝ մին­չեւ 21-րդ դա­րու ա­ռա­ջին տաս­նա­մեա­կը: Գիր­քի լոյս ըն­ծայ­ման առ­թիւ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ հար­ցազ­րոյց մը ու­նե­ցաւ Աբ­րա­համ Գաս­պա­րեա­նի հետ: Հար­ցազ­րոյ­ցը հա­մըն­կնե­ցաւ Ե­րե­ւա­նի մէջ Յու­լի­սի 17-ին…

Պէյրութը, Հալէպը Եւ Երեւանի Մէջ «Հնչող Քննադատութիւնը»

Առանց յուլիսեան երկշաբաթեայ իրադարձութիւններուն վերջնական վերլուծման մը յաւակնութեան, օգոստոս մէկի իր ելոյթով նախագահ Սերժ Սարգսեան այնուամենայնիւ հրամցուց քանի մը եզրակացութիւն: Անոնց կարգին` անընդունելի համարեց հարցերը զէնքով լուծելու «որեւէ միտում իսկ», միեւնոյն ժամանակ չանտեսեց, որ ժողովուրդի «մի հատուածի մօտ» առկայ են «մտահոգութիւններ»: Մինչ նման սկզբունք հազիւ թէ կարելի է հարցականի տակ առնել, նախագահին խօսքին մէջ տարբեր…

Յարդէ մարդու եւ քաղաքական փուչիկի միջեւ

Գոնէ խօսքի մակարդակի վրայ ամէն մարդ կ՚ուզէ իր լուման ներդնել Ատրպեճանի հետ խաղաղութեան հաստատման գործընթացին։ Հայաստանի եւ Արցախի անվտանգ ապագայի կերտման հարցի մէջ բոլոր հայերուն ձայնը կենսական է։ Ի վերջոյ հարցը կը վերաբերի մեր ժողովուրդի հաւաքական ապահովութեան եւ զարգացման։ Այս հիմնախնդրի մէջ պէտք է լսել ձայնը բազմաց։ Սակայն, բազմաց ձայնը պէտք չէ վերածուի բազում աղմկարարութեան…

Ապրիլյան դեպքերից հետո պետք է վերանայվի նաև մասնագիտությունների ցանկը

Այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Նախարարը նշեց, որ սա հերթական քննարկումն է` նոր ուսումնական տարվանն ընդառաջ. յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին սկսվում են օգոստոսյան քննարկումները: Բարձրացված հարցադրումները հիմնականում նույնն են` ի՞նչ խնդիրներ ունեն ուսումնական հաստատությունները, ինչպե՞ս են տարին սկսելու, հատկապես ի՞նչ հարցերի վրա պետք է ուշադրություն…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

Oգոստոսի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Արմեն Ռուստամյանին, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանին եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին: Հանդիպման ժամանակ արծարծվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին ու արտաքին կյանքին վերաբերող քաղաքական եւ այլ հարցեր:

Խուսափել անհարկի պարտադրանքներից

ԿԳ նախարարը շրջաբերական է ուղարկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ձեռնարկել համապատասխան քայլեր հանրային դժգոհություն հարուցող երևույթները դպրոցներում բացառելու ուղղությամբ: Նախարարի շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Խնդրում եմ Ձեր հանձնարարականն ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր ուսումնական տարում…