Ամսական արխիւներ. December 2016

Իրանի նախագահի այցը Հայաստան կարող է նպաստել տարածաշրջանի կայունացմանը

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը կարծում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան կարեւոր քայլ է Իրան-Հայաստան փոխհարաբերությունների զարգացման համար: Նրա կանխատեսմամբ՝ այցի արդյունքում կլինեն լուրջ ձեռքբերումներ: «Իհարկե, տարածաշրջանային առումով նույնպես կարեւորում եմ այս այցը՝ հատկապես հաշվի առնելով տեղի ունեցող քաղաքական գործընթացները, փոխհարաբերությունների լարվածության այս շրջանը: Ըստ իս՝ այս այցը կարող է բերել…

Ես ամաչում եմ, որ Հայաստանն ունեցել է նման նախագահ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ղեկավարած կուսակցության համագումարում մեկ ժամանոց ելույթը նվիրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նշել է, որ հակամարտության կարգավորման լուծման այլ տարբերակ, քան փուլայինն է՝ գոյություն չունի. «Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային սեղանին դրված է տարածքների դիմաց Ղարաբաղին կարգավիճակ տալու տարբերակը: Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ՝…

Հրայր Մարուխեան` Հայութեան Բոլորանուէր Մարտիկը

Ուղիղ 18 տարի առաջ, Դեկտեմբեր 21, 1998ին, մեզմէ առյաւէտ բաժնուեցաւ մեծ Հայ մը, որու անունն էր Հրայր Մարուխեան։ Հայրենիքն ու հայութիւնը կորսնցուցին անզուգական առաջնորդ մը։ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կորսնցուց դիւթական հեղինակութիւն մը։ Երբ խօսէիր ընկ. Հրայրի հետ, չէիր կրնար խուսափիլ իր դիւթական հեղինակութենէն: Երբ գործէիր իրեն հետ, չէիր կրնար դիմադրել աշխատանք վարակող իր օրինակին: Երբ…

Ակնարկ. Նորացուած «Պատերազմ Թէ՞ Խաղաղութիւն»-ը

Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահի ելոյթը Հայ ազգային քոնկրեսի (ՀԱՔ) երկրորդ համագումարին կը շարունակէ հրապարակային քննարկումներու, աւելի շատ գրառումներու տեսքով ողողել համացանցը: Բնականաբար ալ այդպէս պիտի ըլլար: Միանգամայն յստակացնենք, որ Տէր Պետրոսեանի մօտեցումով պէտք չէ հայեացքներու մօտեցումները ընդհանրացնել, բացարձակացնել եւ մտածողութիւններուն անհեթեթութիւնը ընդգծելու համար սեփական միտքէն դուրս այլ տեսակէտի սով նկատել ու անվերջ շեշտել միակ դեղատոմս…

Ֆրանսայի Հայ Դատը Կարօ Փայլանի Ապահովութիւնը Երաշխաւորելու Արշաւի Կը Ձեռնարկէ

ՓԱՐԻԶ, «Նոր Յառաջ».- Ֆրանսայի Հայ Դատի յանձնախումբը Երկուշաբթի, Դեկտեմբեր 19 թուակիր հաղորդագրութեամբ մը կը տեղեկացնէ, թէ Թուրքիոյ քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան անդամ հայ երեսփոխան Կարօ Փայլան մահուան լուրջ սպառնալիքներու դէմ յանդիման կը գտնուի, յատկապէս Թուրքիոյ նախագահ Ռեչեփ Թայիփ Էրտողանի վարչակարգին քաջալերանքով վերջերս սաստկացած հալածանքին իբրեւ հետեւանք։ Հաղորդագրութեան մէջ կը նշուի, թէ քրտամէտ կուսակցութեան շարքերէն առաջին…

«Լիբանանահայութեան Համեստ Դասակարգին Զաւակներէն Եմ Եւ Պիտի Ծառայեմ Բոլոր Քաղաքացիներուն» Շեշտեց Ա. Կիտանեան

Զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեան լիբանանեան տարբեր լրատուամիջոցներուն հետ երէկ ունեցաւ շարք մը հարցազրոյցներ, որոնց ընթացքին շեշտեց, որ աշխատանքային առումով ինք կը գործէ «Ժողովուրդին հետ, ժողովուրդին համար» կարգախօսով: Ան դիտել տուաւ, որ իրեն համար զբօսաշրջութեան նախարարութիւնը մարտահրաւէր մըն է` աւելցնելով, որ ինք ունի աշխատանքային ծրագիր մը` գրաւելու համար օտար եւ յատկապէս Ծոցի երկիրներու զբօսաշրջիկներուն ուշադրութիւնը: Կիտանեան…

Հայաստանում ուզում են Իրանից Երեւան տանող ճանապարհի կեսին հանգստի կենտրոն կառուցել

Հայաստանում Երասխ գյուղի մոտ հանգստի գոտու շինարարության մրցույթ կհայտարարվի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Իրանից եկող զբոսաշրջիկները Երեւանի ճանապարհին հանգստանալու տեղ կունենան եւ ոչ միայն քնելու համար։ «Իհարկե Երեւանի ճանապարհին հյուրանոցներ կան, բայց այս կենտրոնում կլինեն խանութներ, ճաշարաններ եւ բաղնիքներ։ Որպեսզի մինչեւ…

Նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Veolia ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեի հետ

Դեկտեմբերի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Veoliaջուր»ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեի հետ: Ֆրանսիական հայտնի ընկերությունը դարձել է Հայաստանում ջրամատակարարման միասնական օպերատոր և 2017 թվականի հունվարի 1-ից կսկսի իր աշխատանքը Հայաստանում: Ողջունելով հյուրին՝ նախարար Մինասյանը վստահություն է հայտնել, որ ընկերությունն արդյունավետ աշխատանք կծավալի մեր երկրում՝ ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման աշխատանքներն…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն դեկտեմբերի 19-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվային: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարար Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում Բուլղարիայի հետ հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն և այդ համատեքստում կարևորել է համագործակցության խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը:…

Նշւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 126-ամեակը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Դեկտեմբերի 15-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում, նշւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 126-ամեակը: «Մշակ բանւոր» քայլերգով մեկնարկած միջոցառմանը ցուցադրւեց փաստա-վաւերագրական տեսաֆիլմ, ուր ներկայացւած էր ՀՅԴ անցած 126 տարիների վերիվայրումներով լի ուղին՝ սկսած 1890 թւականից մինչեւ Արցախեան ազատագրական շարժում: Միջոցառմանը ելոյթ ունեցաւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը: Օրւայ բանախօս էր հրաւիրւած…