
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանով ժամանակավորապես դադարեցվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը: Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հրամանում մասնավորապես ասվում է. «Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև 20-ը ժամանակավորապես…















