
Հունիսի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Հաշվի առնելով դիմողների մեծ քանակությունը և որոշ մարդկանց տարիքն ու ֆիզիկական վիճակը՝ մարզպետը որոշեց ոմանց լսել մարզպետարանի բակում: Մի խումբ քաղաքացիներ մարզպետին դիմեցին աշխատանքի տեղավորման, մանկապարտեզի վերաբացման, բնակարանի ապահովման, կոմունալ- կենցաղային խնդիրների կարգավորման, պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, առողջարանային ուղեգրերի տրամադրման, սեփականության իրավունքով հողամաս ձեռք բերելու,…















