Լուրեր

Կարեն Կարապետյանն այցելել է Գյումրի

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի` ծանոթանալու 2017 թ. Շիրակի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Ներկայացնելով Շիրակի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են 22 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 11,4 մլրդ դրամի դիմաց:…

Խորհրդաժողով՝ «Համայնքային սոցիալական ծառայությունների բարելավման անհրաժեշտությունն ու հրատապությունը» թեմայով

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկա է գտնվել «Համայնքային սոցիալական ծառայությունների բարելավման անհրաժեշտությունն ու հրատապությունը» թեմայով խորհրդաժողովին: Խորհրդաժողովին մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերը, Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, փոխմարզպետներ, շուրջ 60 համայնքների ղեկավարներ, շահագրգիռ…

Ծրագրի իրականացումը Ամասիայի տարածաշրջանում կլուծի նաև սոցիալական խնդիրներ

Մարտի 1-ին ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպեց «Մարդիկ կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի փորձագետ Սեդրիկ Բուսակի, Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տորոզյանի, «Առևտրի արդյունաբերական պալատի» Գյումրու մասնաճյուղի ներկայացուցիչ Ղարիբ Հարությունյանի, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ: Հյուրերը Շիրակի մարզպետին ներկայացրեցին Եվրամիության աջակցությամբ Ամասիա համայնքում բրդի վերամշակման արտադրամասի հիմնման ծրագիրը, որը մեկնարկում…

Սևանում մեկնարկել է «Բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» երկամյա ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարտի 1-ին Սևան քաղաքում ներկա է գտնվել «Եվրամիությունը Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» երկամյա ծրագրի մեկնարկին: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցիչ դեսպան Պյոտր Սվիտալսկին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ՏԿԶ փոխնախարար Վարազդատ Կարապետյանը, Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը, ծրագրի տնօրեն Արտյոմ Գրիգորյանը, ինչպես…

Պետական աջակցությունից կօգտվի սահմանամերձ համայնքների շուրջ 50 հազար բնակիչ

ՀՀ կառավարությունը 2018 թվականին կշարունակի սահմանամերձ համայնքներին ցուցաբերել պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: «2018 թվականի ՀՀ պետական բյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին, ընդհանուր առմամբ, կհատկացվի 928 մլն 871 հազար դրամ: Ծրագրից կօգտվի շուրջ 50 հազար մարդ»,- կառավարության նիստում ասել է Տարածքային կառավարման…

Եվրոպական Խորհրդարանի անդամները դատապարտել են Սումգաիթյան ջարդերը և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը

Եվրոպական Խորհրդարանում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք, որին մասնակցել են Եվրոպական Խորհրդարանի անդամներ, դիվանագետներ, Եվրոպական հասարակական կազմակերպությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, լրագրողներ: Միջոցառումների շրջանակներում Եվրոպական Խորհրդարանի անդամները հանդես են եկել Սումգայիթի հայկական ջարդերը դատապարտող հայտարարությամբ և բազմաթիվ ներկաների հետ միասին մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան անմեղ զոհերի…

«Հայանտառ»ի ՀԱԱՀ-ի եւ ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Փետրվարի 27-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և ՀՀ ԳԱԱ «Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ժիրայր Վարդանյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրի նպատակն է կողմերի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, համատեղ գիտակրթական գործունեության ուղղությամբ փոխադարձ պարտականությունների ստանձնումը, ինչպես նաև՝ բարձրորակ անտառագետ մասնագետների պատրաստումը։ Հուշագրի ստորագրումից հետո…

Աշխատանքային հանդիպում ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին: Աշխատանքային կարգով քննարկվել են Չինաստանի հետ համագործակցության այս տարվա օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել միջպետական ծրագրերով Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին: Այս համատեքստում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Փետրվարի 23-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրվել էր 13 քաղաքացի, ովքեր դրամական օգնության, աշխատանքային, բուժօգնության եւ անձնական այլ բնույթի դիմումներ էին ներկայացրել: Ընդունելությանը, սակայն, մասնակցեցին ավելի շատ քաղաքացիներ, ովքեր մարզպետին դիմեցին իրենց հուզող ամենատարբեր խնդիրներով: Լսելով նրանցից յուրաքանչյուրին՝ Աշոտ Սիմոնյանը նրանց խնդիրների լուծման համար հանձնարարականներ տվեց: Իսկ լուծման անհնարինության դեպքում…

Ըստ ոլորտների քննարկվեց իրականացվող աշխատանքների ընթացքը

Փետրվարի 21-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որտեղ ամփոփվեցին աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքները: Մարզպետը տեղեկացավ ՀՀ կառավարության, նախարարությունների եւ պետական այլ գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Դրանք մասնավորապես առնչվում էին հարկային պարտավորությունների կատարմանը, մարզում սիրիահայ աշակերտների առկայությանը, գնումների գործընթացին, համայնքների տարեկան աշխատանքային պլանների կազմմանը, Մեծաձորի դպրոցի լուծարման հանձնաժողովի…