
ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը հուլիսի 5-8 Լոռիում գումարեց իր 17-րդ Գերագույն ժողովը: Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի գործունեությունը, անցած երկամյակում երկրում տեղի ունեցած քաղաքական ու հասարակական զարգացումները, խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու հաջորդած իրադարձությունները` Ժողովը կատարել է իրավիճակի արժեւորում եւ նախանշել առաջիկա երկու տարիներին Հայ Յեղափոխական Դաշնակցության հայաստանյան գործունեության հիմնական ուղենիշները, ռազմավարությունն ու անելիքները: Գերագույն ժողովն ընթացավ…







