Յայտարարութիւններ / Հաղորդագրութիւններ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Հարգելի’ հայրենակիցներ, 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում իրադարձություններն ընթացան վատթարագույն տարբերակով: Այդ վտանգը մենք նախազգում, այդ մասին պաշտոնապես ահազանգում էինք ե’ւ նախընտրական, ե’ւ հետընտրական փուլերում: Ցավոք, հետեւություններ չարվեցին: Կատարվածը մեր ընդհանուր ողբերգությունն ու ամոթն է, ստեղծված կացությունից հնարավոր նվազագույն կորուստներով ելք գտնելը` բոլորիս պարտքն ու պատասխանատվությունը: Մի կողմից Լ.Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները այս սցենարը…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Հայրենակիցներ, 2008թ. նախագահական ընտրությունները հերթական փորձությունն էին մեր երկրի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: Մենք կարող ու պարտավոր էինք այդ փորձությունից դուրս գալ էլ ավելի միասնական և ամրացած, ինչը հնարավորություն կտար լիարժեքորեն դիմագրավել և՛ ներքաղաքական, և՛ սոցիալ-տնտեսական, և՛ արտաքին մարտահրավերները: Այդպես չեղավ մի շարք պատճառներով: Ընտրարշավի ամբողջ ընթացքում գերակայեցին փոխադարձ թշնամաքն ու ատելությունը, անհանդուրժողականությունն ու սպառնալիքները: Հասարակությունը…

ՀՅԴ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին

Հիշարժան օրվա կապակցությամբ խոնարհվում ենք բոլոր այն հայորդիների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Երկրորդ աշխարհամարտում եւ հայրենի Արցախի ազատագրման հերոսամարտում: Սիրելի՛ հայրենակիցներ, Մայիսի 9-ը հաղթանակների օր է: 1992 թվականի այդ օրը արձանագրվեց հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը` Շուշիի ազատագրումը: Այն բեկումնային եղավ արցախյան ազատագրական պայքարում եւ կանխորոշեց հայության պատմական հաղթանակը: Հաղթանակով պսակված այս պայքարում…

ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հայտարարությունը

Խորհրդային կարգերի հաստատման առաջին իսկ օրից Ադրբեջանին բռնակցված հայաբնակ տարածքների նկատմամբ հետեւողականորեն կիրառվել է հայաթափման քաղաքականություն: 1988 թ. փետրվարից խորհրդային, ապա նաեւ անկախ Ադրբեջանի իշխանությունները սանձազերծեցին այս քաղաքականության մի նոր արյունոտ փուլ, որի հետեւանքով լիովին հայաթափվեցին Նախիջեւանը, Դաշտային Արցախը, Գանձակը եւ հայկական բազմադարյան մշակութային ժառանգության հուշարձաններ պահպանած այլ բնակավայրեր: Զանգվածային ջարդերով ուղեկցվող էթնիկ զտումների հետագա…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, քննության առնելով ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքը եւ հայտարարված վերջնական արդյունքները, արձանագրում է. Ընտրական հանձնաժողովների Հ.Յ.Դ. ներկայացուցիչ անդամները եւ վստահված անձինք իրենց կարելին արեցին բնականոն ընտրություններ անցկացնելու համար, սակայն մայիս 25-ի քվեարկությունը հնարավոր չէ գնահատել լիարժեքորեն ազատ, արդար եւ թափանցիկ։ Ընտրական գործընթացի վրա էապես ազդող գործոն դարձան եւ՛ քաղաքական ուժերի, եւ՛…

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության Հայտարարությունը

Ազգային ժողովի վերջին եռօրյայում կատարվածից անհրաժեշտ է թե՛ քաղաքական, թե՛ իրավական հետեւություններ անել՝ դրանից բխող համապատասխան գործողություններով։ Հակառակ դեպքում հնարավոր կդառնա անօրինական մեթոդներով պարբերաբար կազմալուծել երկրի օրենսդիր մարմնի աշխատանքը: Քննարկելով ստեղծված կացությունը՝ արձանագրում ենք հետեւյալը. – հանրապետության նախագահի պաշտոնանկության հարցը ԱԺ եռօրյա նիստերի օրակարգ մտցնելու փորձը չէր բխում ո՛չ ՀՀ գործող Սահմանադրության, ո՛չ ԱԺ կանոնակարգի…

Հ.Յ.Դ. Հայաստանի Գ. Գերագոյն Ժողովի դիւանի հայտարարութիւնը

ՀՀՇ-ական իշխանությինը վերածուեց աւտորիտար վարչակարգի Արցախեան ազատագրական պայքարի ալիքի վրայ Հայաստանում իշխանութեան եկած քաղաքական ուժը շատ շուտով սկսեց նահանջել իր ազգային, ժողովրդավարական սկզբունքներից՝ աստիճանաբար վերածուելով աւտորիտար վարչակարգի: Տնտեսական, ընկերային սխալ քաղաքականութեան, խմբակային շահադիտութեամբ իրականացուած սեփականաշնորհման հետեւանքով փլուզուեց եւ փոշիացուեց երկրի տնտեսական ներուժը, ինչը յանգեցրեց ընկերային բեւեռացման, ժողովրդի ճնշող մեծամասնութիւնը յայտնուեց աղքատութեան մէջ, հարիւր հազարաւորները ստիպուած…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը դատապարտում Է «Վահան Հովհաննիսյան+30» գործով կայացած դատավճիռը

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Գերագույն Դատարանում ավարտվեց «Վահան Հովհաննիսյան+30» գործի դատավարությունը: Կայացված դատավճիռը, ինչպես եւ սպասվում էր, եղավ ավելի քան երկու տարի առաջ իջեցված քաղաքական պատվերի տրամաբանական ամփոփումը: Փաստորեն անկախ հորջորջվող դատարանն իր մեջ ուժ չգտավ դուրս գալու այն արատավոր ուղուց, որում իրենց վարկաբեկել էին արդեն նախաքննության մարմինն ու դատախազությունըՆ շինծու մեղադրանքների, աղաղակող հակասությունների…

Ազգային համաձայնութեան ընտրական միավորման յայտարարութիւնը

Ազգային համաձայնութեան ընտրական միաւորումը քաղաքական պայքարի մէջ մտաւ մտահոգուած մեր ժողովրդի եւ հայրենիքի ներկայ վիճակով, առաջնորդուելով երկրում առկայ կացութիւնը շտկելու պատասխանատուութեամբ: Մենք ՀՀ նախագահական ընտրութիւնները դիտում էինք իբրեւ ստեղծուած իրողութիւնը ժողովրդավարական ճանապարհով արմատապէս վերափոխելու հնարաւորութիւն եւ համոզուած էինք, որ մեր քաղաքական միասնութիւնը հասարակութեան խորացող քայքայմանը վերջ դնելու եւ ազգային միասնականութեան կայացման պատմական առիթ է: Հետագայ…

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Պատասխանատու մարմնի յայտարարութիւնը

Ռ.Դ. Պետական Դուման Մարտ 16ին որոշեց չճանչնալ Դեկտեմբեր 1991ի համաձանագիրները՝ Խ. Միութեան լուծարման մասին: Արցախի ազգային ազատագրական պայքարով եւ, ապա, Հայաստանի Հանրապետութեան անկախության հանրաքուէով հայ ժողովուրդը համայն մարդկութեանը ներկայացրեց ազատ եւ ինքնիշխան ապրելու իր համազգային կամքը: Տասնամեակներ անց Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի համար մղուող գոյամարտը տուեց իր արդիւնքը: Բոլոր կարգի դժուարութիւններին դիմակայելու հայ ժողովրդի…