ԶԼՄ-ներում

Մենք դեմ ենք հաշվեհարդարներին

Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Ղարաբաղի ներկա և նախկին պաշտպանության նախարարների միջև սկիզբ առած հեռակա բանավեճին, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ դրանով պարզապես խարխլում են Ղարաբաղի պաշտպանության համակարգը: Վերջերս արտերկրից Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանը սուր քննադատության էր ենթարկել Ղարաբաղի ռազմական ղեկավարությանը, պնդելով, թե ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը սխալներ է թույլ…

Մարդիկ պետք է հասկանան՝ վաղ թե ուշ պատասխան են տալու

Արմեն Ռուստամյանը՝ ՊՆ պաշտոնյաների ձերբակալության մասին Անդրադառնալով մենաշնորհների վերաբերյալ Արծվիկ Մինասյանի հայտարարությանը՝ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ նախարարի խոսքը խեղաթյուրվել է. «Նա ուղղակի մեջբերել է սահմանադրության պահանջը, այսինքն՝ եթե որևէ ոլորտում կարող է մենաշնորհ լինել, դա պարտադիր պետք է լինի օրենքով, և ինչու չեն ուզում, որ օրենքով լինի, որովհետև օրենքը…

Եթե այդպես լիներ, վաղուց Ադրբեջանը հարձակված կլիներ

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ – ԱԳ նախարարը հայտարարել է, որ Վիեննայում ստորագրված փաստաթուղթը կլիներ ոչ թե՝ եռակողմ, այլ՝ հնգակողմ, եթե Ադրբեջանը համաձայներ ստորագրել այն, բայց, քանի որ Ադրբեջանը դեմ է եղել, ՀՀ-ն էլ չի ստորագրել։ Այդ հանդիպումը ներկայացվում էր՝ որպես հայկական կողմի հաղթանակ։ Ըստ Ձեզ՝ հաղթանա՞կ էր, այսօր…

Ռազմական փոխօգնության համաձայնագրի կնքումը Արցախի ճանաչման կեսքայլն է

Արցախում ընթանում են սամանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ: «Առաջին լրատվական»- ի հարցին՝ այս իրավիճակում ԼՂ-ին պե՞տք է սահմանադրական փոփոխությունների գնալ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Արցախի ժողովուրդն ինքն է որոշում իր անելիքը»: Անդրադառնալով ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի վերաբերյալ հարցին՝ Ա. Վարդանյանը պատասխանեց. «Մենք միշտ կողմնակից ենք եղել, որ Հայաստան – ԼՂ հարաբերությունները…

Ադրբեջանը խանդավառ չէ այդ հանդիպմամբ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպմանը, նշեց, որ այդ հանդիպումից հետո հնչած հայտարարությունները մասամբ էին ականջահաճո: Նա նշեց, որ համանախագահները մի կողմից Հայաստանին փորձեցին տալ այն, ինչը որպես նախապայման դրվել էր Հայաստանի կողմից`առաջիկա բանակցություններին մասնակցելու համար, մյուս…

ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում

Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչներին՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանին (Կանադա),Կարին Հարությունյանին (Կանադա-Հայաստան), Սթիվ Տետեյանին (Արևմտյան Ամերիկա), Վաչե Շամլյանին (Կանադա), Վահե Թորոսյանին (Իրան), Վերա Յագուպյանին (Լիբանան): Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը մեծապես արժևորեց ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի և…

Անլուրջ կլինի վերանայել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները

Հայաստանում ԵՄ ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսին Եվրոպայի ժողովրդական կուսակցության 40-ամյանկին ընդառաջ հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց, որ Հայաստանի համար այս կարևոր օրերին, պատերազմական գործողություններից հետո և 2017թ.-ի ընտրություններից առաջ Հայաստանի համար իսկապես կարևոր է ցույց տալ, որ եվրոպական ընտանիքի անդամ է: Քննարկմանը ներկա ՀՅԴ Բյուրոյի, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք…

Պետք չէ շատ երկար ձգել

Կիրո Մանոյանը՝ ՀՀ-ԼՂՀ փոխօգնության պայմանագրի ստորագրման մասին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որ դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, ասաց, թե Նախագահի կողմից արդեն հայտարարվել է, թե ինչ պայմաններում պետք է ճանաչվի ԼՂՀ անկախությունը: «Բայց կարծում եմ,…

ՀՅԴ-ն «գաղափարական սկզբունքների շուրջ» կհամագործակցի Օսկանյանի կուսակցության հետ

Վարդան Օսկանյանն հայտարարեց իր նախաձեռնությամբ ստեղծվող կուսակցության անվանումը՝ «Համախմբում»: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ի պատասխան հարցի, թե ՀՅԴ-ն համագործակցության եզրեր գտնում է թե ոչ, պատասխանեց. «Մենք բոլորի հետ էլ համագործակցում ենք՝ ելնելով մեր գաղափարական սկզբունքներից»: Դիտարկմանը՝ կա տեսակետ, որ դա իրականում Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունն է, Արմեն…

Այս փաստաթղթով կարծես ասում ենք, որ պետք է հատուցենք Ադրբեջանի կորուստները

ՀՅԴ-ն դեմ է տարածք հանձնել ենթադրող փաստաթղթին Հաստատվեց, որ, այսպես կոչված, Լավրովյան առաջարկը, որի մասին խոսում էին ՌԴ լրատվամիջոցները, չկա: Նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: Հիշեցնենք, մինչ Լավրովի այցը «Իզվեստիա» լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ կարգավորման Ռուսաստանի պլանը հետևյալն է. տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին, հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում,…