ԶԼՄ-ներում

«Ցեղասպանություն» բառի չօգտագործումը Թուրքիային գոհացնում, սակայն չի բավարարում

«Ուժեղ ու ազդեցիկ կլիներ միայն այն դեպքում, եթե նախագահ Օբաման «ցեղասպանություն» որակումը տար դեպքերին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Հիշեցնենք՝ օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը Ցեղասպանության թանգարանում նոր ցուցահանդես-սրահի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ապրիլի 24-ին Օբաման հանդես կգա ազդեցիկ հայտարարությամբ: Դեսպանի…

Կարսի պայմանագիրը ապօրինի գործարք է, որը փաթաթեցին Սովետական Հայաստանի վզին

Պատմաբան Արմեն Մարուքյանը և «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» ղեկավար Հայկազուն Ալվրցյանը լրագրողներին ներկայացրին «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները» գիրքը, որը վեր է հանում Ցեղասպանության խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: «Այս գրքում ցույց է տվել, որ Կարսի պայմանագիրը ապօրինի գործարք է, որը փաթաթեցին Սովետական Հայաստանի վզին»,- ասաց Արմեն Մարուքյանը՝ նշելով, թե այս հարցը…

Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևը ինչ-որ չափով ճնշում էր Սպիտակ տան վրա և ուղիղ ճնշում՝ Թուրքիայի վրա

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևը և այն մոտեցումները, որոնք արտահայտված են բանաձևի մեջ Ցեղասպանության ճանաչման հարցում, ինչ-որ չափով ճնշում էր Սպիտակ տան վրա, մյուս կողմից՝ ուղիղ ճնշում՝ Թուրքիայի վրա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։ Կիրո Մանոյանի խոսքով՝ հանձնաժողովն…

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի պատճառներից մեկը Անկարայի և Վաշինգտոնի միջև փչացած հարաբերություններն են

ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի կոմիտեում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման պատճառներից մեկն Անկարայի և Վաշինգտոնի միջև փչացած հարաբերություններն են: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Կարծում եմ, որ բանաձևի ընդունման օգտին քվեարկած սենատորների վրա քիչ ազդեցություն չի գործել Թուրքիայի քաղաքականությունը, հասկանալի է, որ…

ՀՅԴ-ն հեղափոխական ակնկալիքներ ունի Սերժ Սարգսյանից

1in.am – հարցազրույցը ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյան հետ – Պարոն Համբարձումյան, տեղյա՞կ եք Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքից: – Չէ, այս պահին որևէ տեղեկատվության չեմ տիրապետում: – Իսկ Դաշնակցությունում նիստ և որոշում եղե՞լ է, կոալիցիային միանալու որևէ ներքին համաձայնություն կա՞: – Որևէ որոշման մասին այս պահի դրությամբ չեմ կարող խոսել: Ասել ենք արդեն՝ մենք…

Հայ-թուրքական հարաբերությունները պետք է հիմնվեն Անկարայի կողմից Ցեղասպանության ճշմարտության ընդունման վրա

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հարցի ճշմարտության եւ արդարության ժխտումը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար, վտանգավոր նախադեպ է հանդիսանում ողջ աշխարհի համար եu հիմնական խոչընդոտն է երկկողմանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ամերիայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Անդրադառնալով ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ նոր նախագծի…

Ուրուգվայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտում է Քեսաբի տեղահանությունն ու Սիրիայում Թուրքիայի ապակայունացնող քայլերը

Հարավային Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն վճռականորեն դատապարտում է հայահոծ Քեսաբի վրա հարձակումը և մերժում է ցանկացած փորձ՝ շարունակելու 100 տարի առաջ Թուրքիայի նախաձեռնած ցեղասպանության ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին հիշեցրին Ուրուգվայի Հայ Դատի Հանձնախմբից, 1915 թվականին Քեսաբի ողջ բնակչությունը՝ մոտ 5 հազար մարդ, տեղահանվել է և սպանվել: «Ներկայում ահաբեկչական խմբավորումների կողմից հետապնդումները դատարկել են քաղաքն իր պատմական…

Վճռի փոփոխմանը հասնելու համար պետք է որդեգրել իրավական ճշգրիտ մարտավարություն

«Հայոց Աշխարհ» -ի հարցազրույցը ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ Օրերս Շվեյցարիայի կառավարությունը որոշում կայացրեց բողոքարկել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խնդրահարույց վճիռը, որով արդարացվել էր Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտված թուրք գործիչ Դողու Փերինչեքը: Թեմայի շուրջ զրուցեցինք ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո…

Դեսպան Վահան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԳԴՀ Նախագահին

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննիսյանին ընդունել է երկրի նախագահ Յոահիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, «Բելեվյու» նախագահական պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Նախագահ Գաուկը և դեսպան Հովհաննիսյանը քննարկել են երկու երկրների միջև ընթացող դինամիկ քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, գիտակրթական…

2015-ը տհաճ տարի է լինելու Թուրքիայի համար

Հայոց ցեղասպանության 100-ամյակը կարեւոր խորհրդանշական թվական է, սակայն աշխատանքների իմաստով Հայաստանը եւ մասնավորապես Հայ դատի գրասենյակները կշարունակեն իրենց գործունեությունը 2015թ. հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը տեսակետ է հայտնում, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի վերջերս արած հայտարարությունը, որ պետք է ուժերը լարել եւ պատրաստվել 2015-ին, հիմնականում ուղղված է…