ԶԼՄ-ներում

ՀՅԴ-ն չի շարժվում անհատի քմահաճույքներով

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ-ում խմորումներ են սկսվել, մասնավորապես ՀՅԴ լիբանանյան ու ամերիկյան կառույցները պահանջում են արտահերթ ժողով անցկացնել, որպեսզի քննարկեն կուսակցության վերնախավում տիրող իրավիճակը, այդ թվում` ՀՅԴ ԳՄ-ի ու Բյուրոյի նոր ղեկավարության ընտրության հարցը: ՀՅԴ-ում նաեւ ցանկանում են դնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի փոփոխության հարցը: Այս թեմայով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի…

Դավթաշենում բնակարան ձեռք բերելու համար գրանցվել է 200 սիրիահայ. Դիմումների ընդունումը կշարունակվի

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցվելիք շենքում բնակարան ձեռք բերելու համար այս պահին գրանցվել է 200 սիրահայ ընտանիք: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Օգնիր եղբորդ» հիմնադրամի նախագահ Վահան Վարդանյանը: Նախապես հայտարարված էր, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն էր` երեկ: Սակայն Վարդանյանն ասաց, հաշվի առնելով հանգամանքը, որ դեռևս բազմաթիվ սիրիահայեր դիմում են, ցանկանում գրանցվել նոր կառուցվելիք բազմաբնակարան…

«Hidden People» հաղորդաշարի հյուրն է Վահան Հովհաննիսյանը

Քաղաքական գործիչ դառնալն իր ծրագրերի մեջ չի մտել: Ղարաբաղի պատերազմը, սակայն, և Հայաստանի նոր անկախությունը նրան նետեցին ազգի կազմակերպման բարդ գործընթացի մեջ: Այս ամենի, ինչպես նաև իր կյանքը փոխելու մյուս որոշումների մասին «Hidden People» /«Թաքնված մարդիկ»/ հաղորդաշարի հեղինակ Մարիա Թիթիզյանին պատմում է Վահան Հովհաննիսյանը: Becoming a politician was not part of his life plan, but…

Հայաստանում շուրջ 600 սիրիահայեր «Օգնիր եղբորդ» հիմնադրամում գրանցվել են Դավթաշենում բնակարան ստանալու համար

Հայաստանում բնակվող շուրջ 600 սիրիահայեր արդեն գրանցվել են «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցվելիք շենքում բնակարան ստանալու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Վահան Վարդանյանը: «Այդքան մարդ արդեն գրանցվել է, երբ «Օգնիր եղբորդ»-ը միայն քաղաքացիական նախաձեռնություն էր, իսկ որպես հիմնադրամ գրանցումները սկսվելու են երկուշաբթի օրվանից, որից հետո ավելի հստակ…

Համաշխարհային հանրությունն սկսում է գիտակցել Ղարաբաղի ժողովրդի գործի արդարությունը

Համաշխարհային հանրությունն սկսում է գիտակցել Ղարաբաղի ժողովրդի գործի արդարությունը, հանուն ազատության և անկախության նրա պայքարի իրավաչափությունը: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` մեկնաբանելով ԱՄՆ Լուիզիանայի նահանգի կողմից Արցախի ճանաչումը: ՙԿարծում եմ, որ համաշխարհային հանրությունն աստիճանաբար սկսում է ճիշտ ընկալել ղարաբաղյան խնդրի էությունը:…

Եվրանեսթի պառլամենտական վեհաժողովի հաջորդ լիագումար նիստը՝ Երեւանում

Չորեքշաբթի օրը Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում ավարտվեց Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 3-րդ լիագումար նիստը, որին մասնակցում էր նաեւ հայկական պատվիրակությունը: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դրական գնահատեց նիստի արդյունքները` շեշտելով, որ այս օրերին Բրյուսելում հայկական պատվիրակությունը կարողացավ համաձայնության գալ մի շարք կարեւոր հարցերի շուրջ:…

Վահան Հովհաննիսյանը հարց է բարձրացրել խորհրդարանում

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Գյումրիում արած հայտարարությունը գողական պատգամավորների մասով անհանգստացրել է ԱԺ Դաշանակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին, և նա այսօր հայտարարությունների ժամին պահանջեց, որ Գյումրիի դեպքերի համար ոստիկանապետի տեղակալին դիմած պատգամավորների հարցը քննարկվի ԱԺ Էթիկայի հանձնաժողովում: «Հասարակությունը կարելի է բաժանել տարբեր խմբերի՝ ըստ սեռատարիքային, ինչպես նաև օրենքին ենթարկվող քաղաքացիների և գողականների։ Այս բաժանման դեպքում…

ՀՅ Դաշնակցության պայքարը կրիմինալը մաքրելու համար է

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը Lragir.am-ի հետ զրույցում նշեց, որ երբ որ պաշտոնյաները մեծ ունեցվածք են ունենում, դա միշտ էլ հարցականներ է առաջացնում, և զարմանալի չէ, որ Երևանի քաղաքապետի ունեցվածքի հարցը բարձրացվել է: Անդրադառնալով Տարոն Մարգարյանի հարցով ՀԱԿ կուսակացության կողմից Գլխավոր դատախազություն ուղղված դիմումին, Վահան Հովհաննիսյանը նշեց, որ եթե լինեն ապացույցներ, որ դա արդար…

Հեռացնես-չհեռացնես, նա նույնն է` ինքն իր հոգու մեջ Դաշնակցական է

Երեկ Կենտրոն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպումից հետո ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը պատասխանել է HayNews.am-ի հարցին` կապված ներկուսակցական դրվածքի և ընդունված օրենքների մասին և դրանց խախտելու հետևանքների: -Մի քանի օրից կավարտվի նախընտրական փուլը, Երևանի ո՞ր համայնքներից եք լուրջ ձայներ ակնկալում, ո՞վ է Դաշնակցության ընտրողը: -Դուք եք օրիորդ, դուք անձամբ: Ինչ վերաբերում է, թե որ…