
Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կետերի կյանքի չկոչելը կնշանակի կյանքի չկոչել Սահմանադրությունը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նկատեց, որ այսօրվա մեծամասնությունը նախորդ մեծամասնության նման կառավարվող մեծամասնություն չէ, այսինքն՝ նախորդ մեծամասնությունն ամբողջությամբ թելադրվում էր նախագահականից, իսկ հիմա վարչապետն է կապված մեծամասնությունից: – Պարո՛ն…












