ԶԼՄ-ներում

Խուսափեցինք անկանխատեսելիից, բայց դա չի նշանակում, որ երկրում առկա հարցերը լուծվեցին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ -Պարոն Վարդանյան, ներքաղաքական պայքարը չսկսված՝ ավարտվեց: Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը որպես գործիչ չեզոքացավ և այլևս վտանգ չէ: -Ես չէի ցանկանա պատասխանել ԲՀԿ-ի և իր ղեկավար պարոն Ծառուկյանի փոխարեն: Կարծում եմ՝ առաջիկա զարգացումները, իրենց որոշումները հրապարակային կլինեն, և բոլորս կտեղեկանանք: Մեր մոտեցումները ձեզ քաջ հայտնի են: Ակնհայտ…

Քաղաքական ուժերը հաշտվեցին. կգտնվի՞ արդյոք քաղաքական բովանդակությունը

Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների և ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել ենք քաղաքական-հասարակական գործիչ, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ: – Տիկին Գալստյան, ներքաղաքական վերջին զարգացումները մի տեսակ անորոշություն, տագնապ ու հիասթափություն են առաջացրել հանրության շրջանում` էլ ավելի խորացնելով երկրում առկա սոցիալ-հոգեբանական ճգնաժամը: Մարդիկ…

Տղաները գնում էին կռիվ՝ գրքերը թեւերի տակ դրած

Հովհաննես Թումանյանի ծննդյան, ինչպես նաեւ գիրք նվիրելու օրվան նվիրված այսօր ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում Հայ Յեղափոխական Դաշնակցության մամուլի, կրթական, գաղափարական խնդիրների մասին խոսեց ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանը: Նրա զեկույցը հաջորդեց մինչ այդ կազմակերպված գրքերի ցուցադրմանը: Ցուցադրմանը զուգահեռ մարդիկ գրքեր էին նվիրում կենտրոնին, որոնք հետագայում կնվիրվեն սահմանամերձ գյուղերին: Նա ասաց, որ այսօր այդքան…

Մեզ համար կարեւորը արդյունքն է

Աղվան Վարդանյանը` Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մասին Ծառուկյան-Սարգսյան հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվության բացակայությունը, ԲՀԿ-ականների ընդհատակ անցնելը ստիպել է կայքերին տեղեկություններ հրապարակել հիմնվելով սեփական աղբյուների վրա, հաճախ՝ ոչ հավաստի: Այն բանից հետո, երբ տեղեկություն տարածվեց, թե հանդիպումը կազմակերպվել է ՀՅԴ-ի ջանքերով, կայքերում ՀՅԴ-ի մասին եղան ամենատարբեր մեկնաբանություններ ու վերլուծություններ: Yerkir.am-ի խնդրանքով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն անդրադարձավ ստեղծված…

Կարող ենք մեր տնտեսությունը վերջնական կաթվածահար վիճակի բերել

Հայաստանը 2 տարի առաջ եվրոպարտատոմսերի թողարկման արդյունքում միջազգային ֆինանսական շուկաներից 7 տարի ժամկետով ներգրավեց 700 միլիոն դոլար` 6.25 % տարեկան տոկոսադրույքով: Արդյունքում` 2020-ին ՀՀ-ն պետք է վերադարձնի մոտ 1 մլրդ դոլար: ՀՀ կառավարությունը կրկին քայլեր է ձեռնարկում եվրոպարտատոմսեր տեղաբաշխելու, հետևաբար՝ ՀՀ պարտքն ավելի մեծացնելու ուղղությամբ: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը ԱԺ ՀՅԴ պատգամավոր, ԱԺ…

ՌԴ-ի հայ գործարարները նախատեսում են տրիկոտաժ արտադրել Տավուշի սահմանամերձ համայնքներում

Ռուսաստանից մի խումբ հայ գործարարներ ժամանել են Հայաստան և դիտարկում են Տավուշի մարզի սահմանամերձ գոտիներում տրիկոտաժի արտադրություն սկսելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Գործարարներն արդեն ժամանել են Հայաստան: Այս պահին նրանք Տավուշի մարզում են, ուսումնասիրում են հնարավորությունները, այդ թվում՝ գործարանների համար տարածքներ ձեռք բերելու հարցը»,- «Արմենպրես»-ի…

ԵՏՄ-ում Հայաստանը կարող է ավելի շատ պատրաստի արտադրանք արտահանել

Եվրասիական միությունում Հայաստանը կարող է ավելի շատ պարտաստի արտադրանք արտահանել: Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ին, հանրապետության եվրասիական ինտեգրման հեռանկարներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: ԵՄ-ին եւ ԱՊՀ-ին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման գրեթե հավասար մասնաբաժինը՝ 30-35%: Այդուհանդերձ, արտահանման կառուցվածքը կատարելապես տարբեր է: ԵՄ-ում հիմնականում արտահանվում է հումքային արտադրանք՝ մետաղական…

Պետք չէ իշխանության մեջ տեսնել միայն թշնամի

Հայ Յեղափոխական Դաշնակցության ԳՄ անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն է՝ իշխանության բնույթն ու վարքագիծը կարող են թերահավատության պատճառ դառնալ, մտածելու տեղիք տալ, թե ինչ մոտիվացիա ունի իշխանությունը՝ գնալով սահմանադրական բարեփոխումների և հրաժարվելով իշխանության մենաշնորհից։ Tert.am-ի հետ զրույցում, սակայն, ՀՅԴ պատգամավորը նշում է, թե չի կարելի ասել, որ իշխանությունում չկան մարդիկ, ովքեր մտածում են…

Հունահայ համայնքը ձախողել է թուրքական «Թալեաթ Փաշա» կոմիտեի հանրահավաքն Աթենքում

Հունաստանի հայ համայնքի աչալրջության շնորհիվ հնարավոր է եղել կասեցնել թուրքական «Թալեաթ փաշա» կոմիտեի բողոքի ակցիան, որն ուղղված էր ընդդեմ հայերի եւ Հայոց ցեղասպանության եւ նախատեսվում էր անցկացնել Հունաստանի խորհրդարանի շենքի դիմաց: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանում հրատարակվող «Ազատ օր» պարբերականի խմբագիր Հռիփսիմե Հարությունյանն ասաց, որ կոմիտեն բազմիցս սպառնալիքներ է ուղղել տեղի հայ համայնքին եւ մասնավորապես ՀՅԴ…