Հ.Յ.Դ. Արցախ

ՀՅ Դաշնակցության Հայտարարությունը Արցախի Հանրապետության հռչակման 25֊ամյակի առիթով

Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակը: Անցած տարիները եղել են պայքարի, մաքառումների, հերոսության, ստեղծագործ կյանքի ու նվաճումների տարիներ: Այդ նվաճումները չէին լինի առանց համահայկական միասնության ու ներուժի համախմբման: Այսօր կանգնած ենք անցած տարիների հաջողություններն ամրապնդելու, նոր մարտահրավերներին դիմակայելու հրամայականի առջեւ: Դրանցից ամենակարեւորը այս հանգրվանում Արցախի խնդրի կարգավորման հայանպաստ հանգուցալուծումն է եւ Հանրապետության…

4-րդ և 9-րդ դասարանի քննությունները բանավոր կլինեն

տնօրենները գոհ են փոփոխություններից ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շարունակում է հանդիպել դպրոցների տնօրենների հետ` օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում: Այսօր ԿԳ նախարարը օգոստոսյան քննարկումներ անցկացրեց Երևանի հիմնական դպրոցների տնօրենների հետ: Նախարարը նշեց, որ, ըստ էության, այն բոլոր ծրագրերը, որոնց մասին կանխավ խոսվել էր, բավականմեծ ծավալով կատարված են, և հիմա արդեն տնօրեններին է ներկայացվում փոփոխությունների ողջ փաթեթը:…

ՀՅԴ. Սահմանադրական բարեփոխումների արդյունքում առավել հստակ պետք է ամրապնդվեն ու ամրագրվեն ԼՂՀ տարածքային ամբողջականության դրույթները

ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից սույն թվականի օգոստոսի 16-ին հրապարակված՝ ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկվել է ՀՅԴ Արցախի կառույցի մակարդակով, որի արդյունքում ի մի է բերվել որոշակի տեսակետներ, որոնք ներկայացնում ենք ստորեւ. 2016թ. օգոստոսի 16-ին հրապարակված, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հուլիսի 30-ի նիստում հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է անվերնագիր ներածությունից…

Ուսանողներին հնարավորություն կտրվի բակալավրիատն ավարտել 3 տարում

Օգոստոսի 26 – ին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել էր Լոռու մարզ` հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններին մասնակցելու: ԿԳ նախարարը նախ ներկայացրեց ԿԳ ոլորտում առաջիկայում կատարվելիք փոփոխությունները: Նա նշեց, որ սեպտեմբերին քննարկման կդրվի «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, որը մի շարք փոփոխություններ է կրել: Մասնավորապես` ուսանողը լրացուցիչ առարկաների հաշվին կարող է որոշակի թվով…

ԼՂ հակամարտությունը հողերի հանձման գնով լուծելու Ադրբեջանի ու նրան աջակցող ուժերի տարբերակը ձախողվել է

Ադրբեջանը ու Ադրբեջանին սատարող ուժերը ձգտել են ղարաբաղյան հակամարտությունը լուծել հողերի հանձման գնով, բայց ձախողվել են իրենց հաշվարկներում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Վահրամ Բալայանը: Վերջինս շեշտեց, որ այդ ուժերը, որոնց անունները նա դժվարացավ տալ, հասկացել են, որ զենքի ուժով հեշտ չէ ժողովրդին ծնկի բերել, հետ կանգնեցնել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու…

Արցախի թեմայով Ռայոնական քննարկում՝ ՀՅԴ Բյուրոյում

ԵՐԵՎԱՆ (2016/08/10) – ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ կառույցների ռայոնական քննարկում, որը նախագահեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարյանը։ Քննարկմանը մասնակցեցին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ պատգամավորներ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ պատգամավորներ, Արցախից ու ՀՀ֊ից այլ պատասխանատու ընկերներ եւ ՀՅԴ Բյուրոյի անդամներ։ Քննարկվեցին…

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերի հայտարարությունը Երեւան քաղաքում իրավիճակի կապակցությամբ

Արդեն որերորդ օրն է Արցախում մեծ անհանգստությամբ հետեւում ենք Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում ծավալվող իրադարձություններին: Մեզ համար խորապես մտահոգիչ են վերջին օրերի զարգացումները, որոնք վտանգում են ներքին կայունությունն ու քաղաքացիական համերաշխությունը: ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերն անվերապահորեն դատապարտում են պետականության հիմքերը խարխլող բռնության ցանկացած դրսևորում և կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ու ձեռնպահ մնալ այնպիսի…

Ավստրալահայ համայնքի հավաքագրած գումարով Արցախի բանակի համար սարքավորումներ կգնվեն

Ավստրալիայում անցկացված Արցախի զորակցությանը նվիրված թելեթոնի ընթացքում հավաքագրվել է 112 հազար դոլար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը` ընդգծելով, որ բավական ակտիվ մասնակցություն է գրանցվել: «Ընդհանուր առմամբ, ֆինանսական փոխանցումներն Ավստրալիայի հայ համայնքից էին: Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ Ավստրալիայի հայերը ցուցաբերեցին առատաձեռնություն եւ բարություն Արցախի ժողովրդի համար:…

Աշխարհի ուշադրությունը Թուրքիայից շեղվեց դեպի Հայաստան

«Մենք այս ոճին դեմ ենք: Սա անհեռանկար մոտեցում է, եթե չասեմ, որ նաև վնասակար: Իրականում ամենամեծ վնասը մեզ համար սրա հետևանքով եղավ նաև արտաքին ճակատի վրա: Դեռ չգիտենք, թե ինչպես կավարտվի այս միջադեպը և եթե նոր զոհեր խլելու գնով պիտի լինի, ապա դա առավել խայտառակ է անելու Հայաստանը միջազգային հանրության առաջ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ…

Խնդիրը կա, բայց խնդրին մոտենալու ձևը սխալ է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադարձել է Էրեբունու ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակման դեպքին: Հարցին, թե ինչպես է գնահատում կատարվածը, Կիրո Մանոյանը նշեց, որ Դաշնակցության հայաստանյան ԳՄ ներիկայացուցիչը երեկ արդեն հրապարակել է կուսակցության կեցվածքը, ասելով, որ նման միջոցները ՀՅԴ-ի համար ընդունելի…