Հ.Յ.Դ. Արցախ

Գեղարքունիքի մարզպետը` մարզում առկա խնդիրների մասին

Օրերս Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի ուղղությամբ կրակոցներ էին հնչել: Այս դեպքի, ինչպես նաեւ մարզում առկա խնդիրների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հետ: -Պարո՛ն Սաղաթելյան, ադրբեջանական զինուժի կողմից Ջիլ գյուղի ուղղությամբ կրակոցների մասին ումի՞ց եւ ե՞րբ եք տեղեկացել: -Կրակոցներից հետո, այդ ընթացքում համայնքի ղեկավարը, արտակարգ իրավիճակների մարզային վարչության պետն անմիջապես զեկուցել…

Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված գործարարների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հնարավորությամբ։ Մասնավորապես, նախարարը հանդիպումներ է ունեցել եգիպտական EL SEWEDY METERS խմբի զարգացման գծով տնօրեն Լեոն Տեր Հակոբյանի, նույն խմբի չեխական գործընկեր ZPA Smart Energy ընկերության տարածաշրջանային վաճառքի տնօրեն Յան Սլավիկի,…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Շեյն Ռոզենտալի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության տնօրեն Արմեն Շահնազարյանը, նախարարության և ԱԶԲ-ի պատասխանատու անձինք։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ի կողմից իրականացվող շարունակական օժանդակության…

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն

Հուլիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմատուների խնդիրները գրեթե նույն բովանդակությունն ունեին՝ աղքատության ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկվելը, աշխատանքի վերականգնումը, նոր աշխատանքի տեղավորումը, պետական պատվերի շրջանակներում բուժման կազմակերպումը, հողատարածքների ձեռքբերումն ու դրանց մշակման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, ենթակառուցվածքների և կոմունալ պայմանների բարելավումը և անձնական բնույթի այլ հարցեր: Իշխան Սաղաթելյանը դիմումատուների զգալի մասի պահանջները…

Ընտրություններն ամբողջովին պայմանավորված չեն լավ օրենքից, բայց լավ օրենսգիրքը նվազագույն անհրաժեշտ պայմանն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: -Հունիսի 5-ը տոն էր Ձեզ համար, տոնականության ի՞նչ տրամաչափ կարող եք նկարագրել: -Չէի ասի տոն այն իմաստով, ինչ իմաստով մեծ տոներն են լինում: Գուցե դեռ այն աստիճանի վրա չենք, որ հասարակությունը գիտակցի, թե Սահմանադրությունը իր կյանքի ու կենսագործունեության համար ինչ կարևոր նշանակություն…

ՀՅԴ տասը առաջարկները ԸՕ փոփոխությունների վերաբերյալ

Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ներկայացրեց կուսակցության տասը առաջարկները: 1.Վերացնել ընտրությունների անցկացման գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը, անցում կատարել ընտրությունների բաց ցանկերով համապետական համամասնական ընտրակարգին: 2. Ընտրական մասնագիտացված հանձնաժողովների համակարգի ձևավորում՝ ընտրությունների համար կոնկրետ հասցեական պատասխանատվություն սահմանելու նպատակով։ Միաժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին, վստահված անձանց…

ՀՅԴ-ն առաջարկում է ընտրությունների գնալ բաց համամասնական ցուցակներով

ՀՅԴ-ն առաջարկում է հրաժարվել ռեյտինգային-տարածքային ընտրակարգից եւ անցնել բաց ցուցակներով համապետական համամասնական ընտրությունների: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Ընտրական օրենսգրքի շուրջ ձեւավորված ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ իրենք ունեն 10 առաջարկ: Արմեն Ռուստամյանի խոսքով, տարածքային ցուցակներով ընտրությունների դեպքում կարող է շատ ձայն ստացածը մանդատ չստանա, իսկ…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ հուլիսի 4-ին: Ամփոփվեցին ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, այլ նախարարությունների եւ պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականների, գրությունների վերաբերյալ իրականացվող աշխատանքները: Ոլորտների պատասխանատուները ներկայացրին նաեւ նախորդ խորհրդակցության ժամանակ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես անդրադարձ կատարվեց մարզում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրներին, ընդերք օգտագործող ընկերությունների…

Ռուսաստանահայ գործարարների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՌԴ Ստավրոպոլի մարզը ներկայացնող հայ գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, նախարարության այլ պատասխանատու անձինք։ Հանդիպման ընթացքում խոսվել է հայ-ռուսական գործարար կապերի զարգացման, Ստավրոպոլի մարզում հայկական ապրանքների ներկայացվածության, Հայաստանում համատեղ արտադրանքի ստեղծման հնարավորությունների մասին։…

Խորհրդակցություն՝ Աշտարակի տարածաշրջանի դպրոցների տնօրենների հետ

Հունիսի 27-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը հանդիպում ունեցավ Աշտարակի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Խորհրդակցությունը կայացավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցում, որին ներկա էր 34 դպրոցի տնօրեն: Աշոտ Սիմոնյանը նշեց, որ արդեն համանման հանդիպումներ է ունեցել Ապարանի, Թալինի եւ Արագածի տարածաշրջաններում: Համատեղ քննարկվել են ոլորտին վերաբերող հիմնախնդիրները, որոնք հիմնականում միանման են բոլոր տեղերում: Ամփոփելով…