Հ.Յ.Դ. Արցախ

Տոնական միջոցառում` Մոսկվայում

Մոսկվայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ օրերս Հայ Առաքելական Սբ․ Պայծառակերպություն եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Հայոց միասնականության մեկ դարը» խորագրով տոնական երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության պետականության վերականգնման 100-ամյակին։ Միջոցառմանը հրավիրված էին մշակութային գործիչներ, Մոսկվայի հայկական հասարակական, քաղաքական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիսավոր երեկոյի ծրագրում ընդգրկված էր փաստավավերագրկան ֆիլմի ցուցադրություն և համերգային մաս։ Երեկոն զեկույցով…

Եթե ՀՀԿ-ն չհրաժարվի ռեյտինգայինը պահելու մոտեցումից, կարող է հայտնվել մեկուսացման մեջ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով` Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցերի լայն սպեկտր կա, որը պետք է քննարկվի: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Պատգամավորը նշեց, որ իրենք պատրաստ են դա անել՝ նկատի ունենալով նախորդ ընտրություններում բացթողումներն ու մտահոգությունները, որոնց մասին բարձրաձայնվել է: «Կարևորագույն հարցը մնում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը: Բայց մենք…

Արթուր Խաչատրյանն հանդիպել է մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր կազմակերպել էր հանդիպում մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ` մարզերում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ծանոթանալու և առկա խնդիրները քննարկելու նպատակով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, աշնանացանի նախապատրաստման գործընթացին, մարզերում գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավմանը, ցանքատարածությունների ավելացմանը, մթերումների արդյունավետ կազմակերպմանն ու մթերման գների կարգավորմանը, տեղական գյուղմթերքի…

Արթուր Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը: «Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, գյուղատնտեսության բնագավառում մենք պատրաստ ենք ցանկացած փոխադարձ շահավետ համագործակցության և կարծում եմ, որ մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն», – ողջունելով հյուրերին` նշել է…

ՀՅԴ-ի և ԵԼՔ-ի միջև հակասություն չկա

ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: «Մենք երբիցե չենք մտածել և չենք մտածում միայնակ չմասնակցելու մասին: Մենք միշտ առանձին ենք մասնակցել, ունեցել և ունենալու ենք մեր մասնակցությունը խորհրդարանում: Մենք այն կուսակցությունն ենք, որ մի տարի չենք ասել մի բան, մյուս տարի՝ այլ բան, չենք…

Կառավարությունը չպետք է սահմանափակվի իր թիմով

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի՝ «Հայոց Աշխարհ» օրաթերթին տված հարցազրույցի շարունակությունը. -Արդյոք կողմնակալ եւ անարդարացի մոտեցում չէ՞ միայն սոցիալապես ամենաանապահովների համար էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հաճախ այդ խմբերում միայն իսկապես չքավորները չէ, որ ընդգրկվում են, նաեւ այն, որ երկրում բնակչության զգալի տոկոսը կարիքավորներ են, որոնց համար կենցաղային վճարները…

Ավանդական կառույցներին ազգային կյանքից դուրս մղելու փորձ

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. Վերջին շրջանում ականատեսն ենք շատ մտահոգիչ ու հնարավոր հետևանքների իմաստով խիստ վտանգավոր իրողության: Համապարփակ և բազմաշերտ քարոզչություն է իրականացվում Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, Ջավախքում, ավանդական և նոր Սփյուռքում գործող՝ համահայկական ընդգրկում ունեցող հոգևոր, քաղաքական, մշակութային, բարեգործական կառույցների, ինստիտուտների, կազմակերպությունների և հաստատությունների դեմ, որոնք, անշուշտ, բոլորին հայտնի են:…

Ներդրումները դեռևս ցանկությունների մակարդակում են

Կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրում անել ցանկացողների թիվը մեծացել է: «Երբևէ Հայաստանում նման ներդրումային հետաքրքրություն չի եղել»,- հայտարարեց Փաշինյանը, շեշտելով, որ ցանկացած ներդրման երաշխավորն ինքն է լինելու: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից փորձեցինք ճշտել, թե կոնկրետ ինչ շոշափելի արդյունք կա այս ոլորտում: -Ո՞ր երկրներն են ներդրումային…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելությունների անցկացման կարգի համաձայն՝ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների ընդունելություն է սահմանված յուրաքանչյուր ուրբաթ օր: Հերթական ընդունելությունը կայացավ հունիսի 8-ին: Նախապես ցուցակագրվել էր 21 քաղաքացի, սակայն ընդունելությանը մասնակցեց ավելին՝ 27 մարդ: Նրանք եկել էին Օշական, Ոսկեվազ, Ուջան, Գեղաձոր, Նոր Ամանոս, Հնաբերդ, Կաքավաձոր, Վարդենուտ, Ուշի, Կոշ, Սասունիկ. Ն Բազմաբերդ, Մաստարա, Ղազարավան, Կաթնաղբյուր համայնքներից, Ապարան…

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հունիսի 5-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը ներկայացրել է գերատեսչության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, խոսել մրցակցային դաշտի բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսության թափանցիկության բարձրացման մասին։ Անդրադառնալով բիզնես կապերի խթանմանն ու ներդրումների ներգրավմանը ՝ Արծվիկ…