
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը դեկտեմբերի մեկին հանդիպել է մարզի ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական չորս ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ձմռանը մարզի ճանապարհների մաքրման ու սպասարկման հետ կապված աշխատանքները: Արթուր Խաչատրյանը ընդգծել է ճանապարհների սպասարկման բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը, ինչն հնարավորություն կտա զերծ մնալ դժվարություններից ու դիմագրավել բնության անակնկալներին: Ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարները մարզպետին ներկայացրել…















