Հարցազրոյցներ

Երիտասարդութիւնը պէտք է առաջնորդուի նորանոր հարիւրամեակներ կերտելու տեսլականով

19-29 յուլիսին Հայաստանի հարազատ հողին վրայ պիտի համախմբուին մեծաթիւ ՀՄԸՄ-ականներ, ինչպէս նաեւ` համակիրներ, որպէսզի պաշտօնապէս եւ մեծ շուքով նշեն միութեան մէկ դար թեւակոխելը: Այդ թուականներուն Երեւանի, Բիւրականի, Գիւմրիի եւ հայրենիքի տարբեր շրջաններուն մէջ պիտի լսուին սկաուտներուն կանչերը, հայրենի հողը պիտի թնդայ ու ամրանայ անոնց խորհրդաւոր տողանցքով, օփերայի դահլիճը պիտի ապրի մէկ դար ամբողջ սփիւռքի մէջ…

«Դաշնակցություն» խմբակցությունը նախաձեռնում է Ազգային ժողով հրավիրել ԱՀ Գլխավոր դատախազին եւ ԱԱԾ տնօրենին

– Պարոն Սարգսյան, երեկ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Արցախի հանրապետության Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ խուզարկություններ է իրականացրել ՀՅԴ կուսակցության անդամ, ԱՀ նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանի առանձնատանը, իրեն պատկանող այլ շինություններում, ինչպես նաեւ «Մետաքսկոմբինատ» պետական ՓԲԸ տարածքում: Գիտենք նաեւ, որ այս առնչությամբ հայտարարություն է արել Արթուր Աղաբեկյանը՝ սույն քայլը որակելով խայտառակ եւ շինծու մեղադրանքներ իր…

Գիլ Թրոյ. Քաջազնունին մոռացված է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում

Ամերիկացի պատմաբան Գիլ Թրոյի հետ www.mediamax.am կայքէջի հարցազրույցը հետաքրքիր է մեր պատմության ու իրականության որոշ դրվագների անդրադառնալու իր «Կողմնակի հայացքի» համար: Այդ նպատակով հարցազրույցն արտատպում ենք՝ հրեական ծագումով պատմաբանի հետ մասամբ համաձայնելով մասնավորապես այն հարցում, թե Քաջազնունին մոռացված է Հայաստանում: Իրապես էլ Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին ոչ միայն խորհրդային վայրագ կայսրության զոհը դարձավ, թերեւս…

Որոշակի վերադասավորված ուժեր կարող են լուրջ հայտ ներկայացնել ընտրություններին

Թեպետ քաղաքական դաշտում բոլորն են խոսում առաջիկա խորհրդարանական ընտրություններից, բայց այդպես էլ անհայտ է, թե երբ կկայանա այն, ովքեր կմասնակցեն ու ինչպիսի ձեւաչափով: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում նոր իշխանությունները կարծես կանգնած են խնդրի առաջ` ուշ անցկացնեն` վարկանիշի խնդիր կունենան« շուտ անցկացնեն` չեն հասցնի նախապատրաստվել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ՀՅԴ Գերագույն…

Ընտրություններն ամբողջովին պայմանավորված չեն լավ օրենքից, բայց լավ օրենսգիրքը նվազագույն անհրաժեշտ պայմանն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: -Հունիսի 5-ը տոն էր Ձեզ համար, տոնականության ի՞նչ տրամաչափ կարող եք նկարագրել: -Չէի ասի տոն այն իմաստով, ինչ իմաստով մեծ տոներն են լինում: Գուցե դեռ այն աստիճանի վրա չենք, որ հասարակությունը գիտակցի, թե Սահմանադրությունը իր կյանքի ու կենսագործունեության համար ինչ կարևոր նշանակություն…

Բարեփոխումները պետք է լինեն համակարգային

ԱՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանի հարցազրույցը «Ապառաժ»-ին: – Ինչպե՞ս եք գնահատում Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: – Աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները հուշում են, որ փոփոխությունների անհրաժեշտությունն օրախնդիր է, եւ Արցախը եւս չի կարող հետ մնալ այդ գործընթացներից: Հասարակական զարգացման օրինաչափ ընթացքը հուշում է, որ մենք անհրաժեշտություն ունենք նոր գործիչների եւ…

Պարտադիր բաղադրիչով կուտակայինը դատապարտված է ձախողման

Այս օրերին հանրությանը հուզող հիմնախնդիրների թվում է Հայաստանում նոր կենսաթոշակային համակարգի անցման հարցը: Որքանո՞վ է արդարացված կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի ներդրման անհրաժեշտությունը եւ ինչպիսի այլընտրանքներ կարող են լինել: Խնդիրը պարզաբանում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: Պարտադիր կուտակային կենսաթոշակի կիրառման առաջին ձախողված փորձը Չիլիում էր։ 1981 թվականին ներդրվեց համակարգը, իսկ երբ հասավ…

Ինչ կարգավորումներ է առաջարկում նախարարությունը

Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից 6…

Կառավարությունը չպետք է սահմանափակվի իր թիմով

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի՝ «Հայոց Աշխարհ» օրաթերթին տված հարցազրույցի շարունակությունը. -Արդյոք կողմնակալ եւ անարդարացի մոտեցում չէ՞ միայն սոցիալապես ամենաանապահովների համար էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հաճախ այդ խմբերում միայն իսկապես չքավորները չէ, որ ընդգրկվում են, նաեւ այն, որ երկրում բնակչության զգալի տոկոսը կարիքավորներ են, որոնց համար կենցաղային վճարները…

Կառավարությունը չպետք է սահմանափակվի իր թիմով

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի համոզմամբ, ներկա կառավարության հայտարարած՝ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը հնարավոր կլինի, եթե այդ ուղղությամբ խորքային մասնագիտական լուրջ ուսումնասիրություններ կատարվեն և վերանայվի սակագնի ձևավորման մեթոդաբանությունը: -Նախ՝ նման ուսումնասիրություններ ու հաշվարկներ կատարողները պետք է քաջատեղյակ լինեն էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման մեթոդաբանությանը և կարողանան վերանայել այն այնպես, որ նոր սակագինը շահավետ լինի ինչպես…