
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Նահատակաց հրապարակում տեղի հայերը ապրիլի 24-ին մեծ հանրահավաք են անցկացնելու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: «Արդեն կազմվել է հայ քաղաքական երեք կուսակցությունների միացյալ շտաբը, որը համակարգելու է ապրիլյան միջոցառումները: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հետ կապված բազմաթիվ երիտասարդական միջոցառումներ արդեն ընթացքի մեջ են: Ապրիլի 24-ին հայ համայնքը…















