Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

ԵԽԽՎ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ունի կողմնակալ վերաբերմունք Ղարաբաղի հարցում

Ճիշտ չէ ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը որակել կամ բնութագրել «հաղթանակ կամ պարտություն» տերմիններով: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված Սարսանգի ջրամբարի մասին զեկույցին ու Վեհաժողովի կողմից մերժված՝ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում» վերնագրով փաստաթղթին: Դավիթ Իշխանյանն ասաց, որ ԵԽԽՎ վրա…

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) մերժվեց Լեռնային Ղարաբաղի մասին Ռոբերտ Ուոլթերի կողմնակալ և սադրիչ զեկույցը

Ստրասբուրգ, հունվարի 26, 2015 .- Այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) թեժ քննարկում ծավալվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու բանաձևերի՝ Ռոբերտ Ուոլթերի (Մեծ Բրիտանիա) հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» և Միլիցա Մարկովիչի (Բոսնիա և Հերցեգովինա) «Ադրբեջանի սահմանային շրջանների բնակչությունը միտումնավոր զրկվում է ջրից» բանաձևերի շուրջ: Խորհրդարանական Վեհաժողովը մերժեց Ուոլթերի զեկույցը, սակայն…

ԵԽԽՎ-ն փորձեց հավասարակշռություն պահպանել

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Պետո Դեմիրճյանը կարծում է, որ հակահայկական զեկույցներից մեկն ընդունելով, մյուսը մերժելով՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պահեց հավասարակշռությունը: «Տպավորություն է, որ Վեհաժողովը փորձել հավասարակշռությունը պահպանել: Եթե հայկական պատվիրակության հարց լիներ, ապա պետք է երկու զեկույցներն էլ ընդուներ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետո Դեմիրճյանը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն հունվարի 26-ին քվեարկությամբ մերժել…

ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների դեմ առցանց ստորագրահավաքին միացել են օտարերկրացիներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցների դեմ համացանցում նախաձեռնած ստորագրահավաքի նպատակը հասարակական մեծ շարժում սկսելն ու հայ հասարակությանն այդ զեկույցների մասին տեղյակ պահելն է: Այս մասին հայտնեցին Հայ դատի Եվրոպայի գրասենյակից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը: «Ստորագրահավաքին միացել են ոչ միայն հայեր, այլ նաև օտարեկրացիներ, ովքեր ընդվզում են Ադրբեջանի աշխատաոճի և եվրոպական մի…

Մենք պետք է պահանջենք միջազգային համայնքից՝ ավելի կտրուկ լինել Ադրբեջանի նկատմամբ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն, ասաց, որ հայկական կողմը պետք է անընդհատ ցույց տա, որ Ադրբեջանն է այսօրվա վիճակի պատասխանատուն, միաժամանակ պահանջի միջազգային համայնքից՝ ավելի կտրուկ լինել Ադրբեջանի նկատմամբ: «Այսօր Ադրբեջանի ռազմական, ռազմաքաղաքական և տնտեսական նշանակությունը էլ ավելի արժեզրկվել է: Արդեն…

Պատերազմ չի սկսվել, երկրաշարժ չի եղել, ջրհեղեղ` առավել եւս

ՀՅԴ-ն սկզբունքորեն ընդունել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու առաջարկը: Այսինքն` պատերազմ չի սկսվել, երկրաշարժ չի եղել, ջրհեղեղ` առավել եւս: Եվ, առհասարակ, որեւէ կատակլիզմ չկա այդ իրողության մեջ: Իսկ թե ինչն է այս համատարած աղմուկի պատճառը, թերեւս ճիշտ կլիներ հետաքրքրվել աղմուկ անողներից: Մի՞թե այս աղմուկի պատճառն այն է, որ ՀՀԿ-ն քայլ է արել իր բացարձակ միապետությունը…

Առաջին անգամ Եվրախորհրդարանն արձանագրեց ԼՂ հետ անմիջական համագործակցության անհրաժեշտությունը

Հունվարի 20-21-ին Ստրասբուրգում կայացավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստը, որին մասնակցում էր ՀՀ ԱԺ 7 հոգանոց պատվիրակությունը՝ հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ։ 2 օր տևած բանակցությունների արդյունքում այսօր՝ նիստի ավարտին ընդունվել է եզրափակիչ արձանագրություն։ Ստրասբուրգում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստերին մասնակցել է նաև «Եվրոպայի Հայ դատի գրասենյակի» լրատվության և PR պատասխանատուՊետո Դեմիրճյանը, ով Ստրասբուրգում…

Մարդկային իրաւանց քարտուղարը հանդիպեցաւ Հայ դատի յանձնախումբին հետ

Պուէնոս Այրէս («Արմենիա» թերթ).- Հինգշաբթի, 14 Յունուարին, Արժանթինի Մարդկային Իրաւանց քարտուղար՝ Գլաուտիօ Ավրուխ հանդիպում մը ունեցաւ Հ.Յ.Դ. Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի ներկայացուցիչ՝ Ժանիկ Քէչեանի եւ քարտուղար՝ Էտուարտօ Գոզանլեանի հետ։ Հանդիպման ընթացքին Քէչեան պետական պաշտօնեային փոխանցեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կառոյցի շնորհաւորութիւնները իր նշանակման առիթով, ինչպէս նաեւ ներկայացուց տասնամեակներէ ի վեր Հայ Դատի Յանձնախումբի…

Հուսով ենք` դրական լուրերով կվերադառնան

«ԵԽ ԽՎ լիագումար նիստի օրակարգ ներառված հակահայկական բանաձևերի ընդունումը խափանելու դեմ լուրջ աշխատանքներ են ծավալվում և ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների, և Հայ Դատի գրասենյակների, և տարբեր երկրներում հայ համայնքների, և անհատների կողմից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրոպայի Հայ դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Հիշեցնենք, որ հունվարի 25-ին կմեկնարկի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի…

ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների դեմ ստորագրահավաքին միացել է ավելի քան 4 հազար մարդ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում երկու հակահայկական զեկույցների դեմ նախաձեռնած ինտերնետային ստորագրահավաքին արդեն միացել է 4454 մարդ, և այս թիվն աճում է ամեն րոպե: Ստորագրահավաքը նախաձեռնել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակը: Ստորագրահավաքն անցկացվում է Change.org կայքում: Ստորագրահավաքը կշարունակվի մինչև 2016թ. հունվարի 26-ը, երբ ԵԽԽՎ լիագումար նիստում կմեկնարկի երկու հակահայկական զեկույցների քննարկումը: Զեկույցներից մեկի…