
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հրավերով, դիտորդական կարճաժամկետ առաքելություն է իրականացրել Թուրքիայի խորհրդարանի ընտրություններում: Քվեարկության օրը պատվիրակությունն այցելել է մի շարք ընտրատեղամասեր, գրանցել բոլոր խախտումներն ու դժվարությունները, որոնց հանդիպել են ընդդիմադիր կուսակցությունները, հատկապես՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»: Դիտարկման արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին: Հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանը ողջունել է ընտրությունների արդյունքները եւ նշել,…















