
«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է փորձագետ Հայկազուն Ալվրցյանը – Պարոն Ալվրցյան, առանձահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները՝ հաշվի առնելով առավելապես ռուս-վրացական պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և աննախադեպ այն լարվածությունը, որ առաջացավ Հայաստան-Ադրբեջան սահմանային ողջ շփման գծով, նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, ինչը լրջորեն անհանգստացրեց Վրաստանին: Վրաստանի իշխանությունները տարբեր մակարդակներում՝ նախագահից սկսած, հույս էին հայտնում,…















