Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

ԼՂՀ ԱԺ նախագահը կարևորում է Սփյուռքի կազմակերպությունների երիտասարդական խմբերի այցերն Արցախ

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 29-ին ընդունել է Անգլիայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) երիտասարդական պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Սփյուռքի կազմակերպությունների երիտասարդական խմբերի այցերն Արցախ, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում ամրապնդել կապերն Հայրենիքի հետ: Ապա Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Հարավային Կովկասի…

Ավանդական դարձող համախմբում

Եգիպտոսի Հայ դատի յանձնախումբի հրաւէրով, Հելիոպոլսոյ առաջնակարգ ճաշարանի մը մէջ, 24 եգիպտացի լրագրողներ եւ մտաւորականներ, գիտաշխատողներ համատեղ ռամատանեան Իֆթարի սեղանի մը շուրջ համախմբուեցան Շաբաթ, 19 Յուլիս 2014-ի երեկոյեան: Աւանդական դարձող այս համախմբման հրաւիրող մարմնի անունով ողջոյնի խօսքը արտասանեց տոքթ. Արմէն Մազլումեան, որ ապա խօսք առնելու հրաւիրեց Հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպսկ. Գուսանը, որ…

Արցախի պաշտպանունակությունը պայմանավորված չէ անձերով

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը -Հայաստանի հանրությունը բառացիորեն ցնցված է իր ղարաբաղանպաստ գործունեությամբ, Արցախում իրականացրած հայրենաշեն ծրագրերով հայտնի Լեւոն Հայրապետյանի ձերբակալության փաստով. դա դիտվում է որպես մարտահրավեր՝ ուղղված առաջին հերթին Արցախի ժողովրդին եւ պետականությանը։ Հավատո՞ւմ եք, որ պրն Հայրապետյանին ներկայացված մեղադրանքն իրավական դաշտում է։ -Այս պահին ձեռնպահ կմնամ…

Քննարկել են սիրիահայերի խնդիրը

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի անդամները կարճատեւ զրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղարության Մերձավոր Արեւելքի հարցերով զբաղվող կոմիտեի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են սիրիական ճգնաժամի հետեւաքով միլիոնավոր ներգաղթյալների, փախստականների հարցը: Մեծ ուշադրություն է դարձվել Սիրիայում հայկական համայնքի խնդիրներին ու հումանիտար ճգնաժամին: Կողմերը քննարկել են նաեւ քեսաբահայության խնդիրներն ու Թուրքիայի դերը Քեսաբում եւ Հալեպում, հատկապես հայ համայնքի ներկայացուցիչների դեմ…

Վրաստանում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ

Վրաստանում կայացել են շրջանային ժողովների նախագահների ընտրությունները: Ախալքալաք քաղաքի կառույցի ղեկավար է վերընտրվել Համլետ Մովսիսյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը: Նրա խոսքով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համընդհանուր երկրորդ փուլ չի եղել: «Ընտրությունների երկրորդ փուլ անցկացվել է այն վայրերում, որտեղ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները չեն հաղթահարել 50%-ի…

Պահանջատեր լինել ոչ միայն կարգախոսով

Հարցազրույց ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանի հետ Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ներկայումս, ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ, դոկտոր Վիգեն Հովսեփյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Բարաք Օբաման, ում առաջին ընտրության ժամանակ սատարում էր հայ համայնքը և ով խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չկատարեց իր խոստումը, նախ արձանագրեց, որ եթե հայկական միջավայրում…

Անհրաժեշտ է նոր օրակարգ մշակել

«Հայ – ռուսական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը համարում է, որ հայ – ռուսական հարաբերություններում կա չօգտագործված ներուժ, և Հայաստանի իշխանություններին այսօր անհրաժեշտ է այդ հարաբերությունների նոր օրակարգ մշակել: «Որ Հայաստանը որոշակի ուշացումով կամ ինչ-ինչ ձգձգումներով բավարարում է Ռուսաստանի այս կամ այն քաղաքական կամ աշխարհաքաղաքական ցանկությունները կամ պահանջները՝ հնարավոր է դա անել ավելի հավասարակշռված կերպով,…

Հանդիպում ուրուգվահայ համայնքի հետ

Պետական այցով Ուրուգվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի ողջույնի խոսքից հետո Սերժ Սարգսյանը, դիմելով եկեղեցում հավաքված ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչներին, նշել է, թե ուրախ և հպարտ է հեռավոր Ուրուգվայում տեսնելու այսպիսի ազդեցիկ և կազմակերպված համայնք: «Հպարտ եմ, որ դուք կարողացել…

Հայ տան հավաքը, Սփյուռքի նախարարության համաժողովի շրջանակներում հերթական հավաք էր

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում Է Բելգիայում Հայ դատի ատենապետ Պետիկ Պետրոսյանը -Պարոն Պետրոսյան, նախ կխնդրեի անդրադառնայիք Հայ դատի Բելգիայի հանձնախմբին: -Անցած տարվանից աշխատանքներ ենք տարել Հայ դատ հանձնախմբի կազմի ընդլայնման ուղղությամբ, և տարվա սկզբից արդեն հանձնախումբն աշխատում է նորացված կազմով: Ընդգծեմ, որ Հայ դատ Բելգիայի հանձնախումբը զբաղվում է հիմնականում Բելգիայի քաղաքական կառույցների հետ աշխատանքով`…

Այցելութիւն Հ.Յ. Դաշնակցութեան կեդրոն

Երեքշաբթի, Յուլիս 8ին, ժամը 11.30ին, Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեան այցելեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան «Էտուարտօ Սէֆէրեան» Ակումբը, իր պատուիրակութեան ընկերակցութեամբ։ Հոծ բազմութեան մը ներկայութեամբ, Ակումբի մուտքին նախագահը ընդունուեցաւ հաց ու աղի աւանդական հիւրասիրութեամբ, մինչ Հ.Մ.Ը.Մ.ի «Արարատ» Սկաուտական Խումբի ղեկավարներ զինք պատուիրեցին սկաուտական փողկապով, որպէս յարգանքի ցոյց։ Ներկայ եղան Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ՝ Մարիօ Նալպանտեան, Հ.Յ.Դ. Հարաւային…