
Հալեպում մոտ 2 շաբաթվա դադարից հետո որոշ թաղամասերում վերականգնվել է ջրամատակարարումը՝ մեծ ուրախություն պարգևելով հալեպցիներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ իշխանությունները զգուշացրել են` մի քանի օր ջուրը չօգտագործել խմելու նպատակով: Ռեիսյանի խոսքով՝ փողոցներում ամենուր կարելի է տեսնել բնակիչներին` ջրի երկար հերթերում կամ դույլերով, շշերով…















